Գլխավոր Լրահոս

Հայ հիմնադիրներ ունեցող ServiceTitan-ը ստացել է 500 միլիոն դոլարի ներդրում

Հայ հիմնադիրներ ունեցող ServiceTitan-ը ստացել է 500 միլիոն դոլարի ներդրում

Հայ հիմնադիրներ ունեցող ServiceTitan ընկերությունը ստացել է նոր՝ 500 միլիոն դոլարի ներդրում։  Ներդրումային այս փուլը գլխավորում են Tiger Global Management-ն ու Sequoia Capital Global Equities-ը՝ H.I.G. Growth Partners-ի մասնակցությամբ։

ServiceTitan-ը ամպային և շարժական ծրագրային լուծում է տրամադրում կենցաղային սպասարկման ծառայություններ իրականացնող ընկերություններին։ Ընկերությունն ունի ավելի քան 7 500 հաճախորդ ընկերություն, որոնց տարեկան եկամուտները միասին կազմում են մոտ 20 միլիարդ դոլար։ 

ServiceTitan-ի հիմնադիրներն են Վահե Կուզոյանը և Արա Մահդեսյանը։ Ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին Գլենդելում։ Հայաստանյան գրասենյակը բացվել է 2018 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ ընկերությունը Հայաստանում ուներ հինգ աշխատակից և գնահատվում էր 1,65 միլիարդ դոլար։ 

2,5 տարի անց՝ ընկերությունը Հայաստանում ունի ավելի քան 150 աշխատակից, իսկ ամբողջ ընկերության արժեքը աճել է ավելի քան հինգ անգամ և այժմ գնահատվում է  8,3 միլիարդ դոլար։ 

Հետաքրքրական է, որ հայաստանյան գրասենյակի բոլոր աշխատակիցներն ունեն բաժնետոմս (օպցիոն) ձեռք բերելու հնարավորություն (stock options)։ Հայաստանում մարդիկ արդեն սկսում են գնահատել ու արժևորել օպցիոնների հնարավորությունը, քանի որ ընկերության հաջողության դեպքում, երբ այն բորսայում իրականացնի բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO) և դառնա հանրային, աշխատակիցները կկարողանան իրենց օպցիոնները վերածել գումարի։ 

Ստացված ներդրումն ուղղված է լինելու ընկերության շարունակական աճն ապահովելուն, ծառայությունների որակը բարելավելուն և թիմում լավագույն մասնագետներին ներգրավելուն։ 

Մկրտիչ Կարապետյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում