Գլխավոր Լրահոս

Հայաստանում համաճարակային վիճակը կտրուկ վատթարացել է, մահճակալային ֆոնդը գրեթե սպառվում է

Հայաստանում համաճարակային վիճակը կտրուկ վատթարացել է, մահճակալային ֆոնդը գրեթե սպառվում է

Հայաստանում համաճարակային վիճակը կտրուկ վատթարացել է, կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված մահճակալային ֆոնդը գրեթե սպառվում է․ այդ մասին մարտի 29-ին հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

Նրա խոսքով՝ Covid-19 վարակի տարածման ահագնացող տեմպի հետևանքով հիվանդանոցային համակարգը բավական ծանրաբեռնված է: «Մահճակալային ֆոնդը գրեթե սպառվում է», - ասաց նա՝ հավելելով, որ վերջին շրջանում գրանցվել է մոտ 90 տոկոսով հիվանդության աճ, վարակի վերաարտադրման ցուցանիշն այս պահի դրությամբ 1,2 է:

«Դա նշանակում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում մենք սպասում ենք ավելի քան 7 000 նոր դեպք։ Շատ բարդ իրավիճակ է, որովհետև այդ սպասվող 7 000 դեպքով ամբողջովին մեր մահճակալային ֆոնդը կսպառվի», - ասաց նա ու հիշեցրեց պատերազմի ժամանակաշրջանը, երբ առկա էր հերթերի ցանկ, մարդիկ սպասում էին հոսպիտալացման: «Մենք այդպիսի իրավիճակ կունենանք»,- եզրափակեց Գայանե Սահակյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում համաճարակային իրավիճակը՝ նշելով, որ իրավիճակը մտահոգիչ է: «Հայաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ և վերահսկողական միջոցառումները չխստացնելու պարագայում կվատթարանա», - ասել է նա:

Այսօրվա դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 190 741 դեպք, որից 172 096-ը՝ առողջացած, 3 476-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14 287 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 842 817 թեստավորում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում