Գլխավոր Լրահոս

Տնտեսությունը շտապ շտկել է պետք. բանավեճ

Տնտեսությունը շտապ շտկել է պետք. բանավեճ

«Կենտրոն» հեռուստատեսության «Հայկական ուրբաթ» հաղորդման «Թերզարգացած տնտեսություն» թեմայի քննարկման շրջանակում տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսորներ Էդուարդ Սանդոյանը և Հրանտ Բագրատյանն այսօրվա տնտեսական համակարգը բնորոշեցին` որպես անհրաժեշտ ինստիտուտներից զուրկ, սխալ ուղղությամբ զարգացող համակարգ:

Ըստ Բագրատյանի` կոնկրետ գործողություններով հնարավոր է 1-2 տարում ապահովել իրական զարգացում: Ըստ Սանդոյանի` ընտրված տնտեսական համակարգն արդյունավետ չէ, և «մենք բնականոն ձևով կաճենք, հետո անկում կունենանք, իսկ իրական զարգացում չի լինի: Ու կառավարությունը, կարող է և, ազնիվ է, սակայն խնդիրը համակարգային է»:

Սանդոյանի` սխալ ընտրված տնտեսական համակարգի պատճառով արտագաղթի մեծ չափերի համար մեղադրանքին ի պատասխան` Բագրատյանը նշեց. «Թացը չորի հետ պետք չի խառնել: Ըստ պաշտոնական վիճակագրության` այս 21 տարիներին 960 հազ. մարդ է գնացել` 270 հազարը երկրաշարժից հետո, 330 հազարը Ադրբեջանից եկածներն են եղել, որ երբեք ՀՀ քաղաքացի չեն եղել, եղավ 600 հազար: Պետք է խոսել էն մյուս` էս վերջին տարիների 360 հազարի մասին»:

«Մենք բանավիճելով բան չենք փոխի. մարդիկ էն ժամանակ էլ են վատ ապրել, հիմա էլ են վատ ապրում, ինտերնետի դար է, մարդիկ շատ արագ գտնում են` որտեղ կարող են լավ ապրել ու գնում են,- ասաց Սանդոյանը:- Տարիներ շարունակ մեր գործունեության արդյունքում` բազմաթիվ գրագետ ռեֆորմների արդյունքում, եթե ուշադրություն դարձնենք, միջինում ապրանքների և ծառայությունների մեջ 20-25%-ն է կազմել աշխատավարձը, ԱՄՆ-ում դա կազմում է 70-75 %-ը: Դա նշանակում է գործատուների կողմից դաժանորեն շահագործվում է աշխատողը, քանի որ նրա շահերը պաշտպանող ինստիտուտն էլ չկա: Ու ինչքան կառավարությունը խոսում է աշխատատեղեր ստեղծելուց, այնքան աշխատատեղերը կրճատվում են: Բիզնես միջավայր ստեղծեք, հայ ժողովուրդն աշխատող է, միկրոբիզնեսի զարգացման պարագայում ամեն մեկը կգտնի մի բան աշխատելու համար»:

«Հայ ժողովուրդ» առանձնացումը Հրանտ Բագրատյանը տեղին չհամարեց. «Եթե կա ազգ, ուրեմն այն ամենալավն է»,- ասաց նա: Բագրատյանի կարծիքով` եթե արժեքը, որ ստեղծում ես, զուտ ազգային է, համաշխարհային շուկայում փոխանակելի չէ, ուրեմն արժեք չէ: «Աշխարհը շատ մրցունակ է: Մենք պիտի մրցունակ լինենք հատկապես տարածաշրջանում: Նոր ստեղծվող պետությունն ազգայնական հիմքի վրա կարող է ապահովել արագ զարգացում, սակայն կգա մի պահ, երբ ակնհայտ կլինի, որ պետք են փոխանակելի, ունիվերսալ արժեքներ, ու եթե դրանք չկան, տնտեսությունը զարգացում չի ունենա»,- ասաց նա:

Սանդոյանը հակադարձեց. «Ես առաջարկում եմ, որ այդ ամենի մասին չմտածենք: Ուղղակի պետք է ստեղծել ճիշտ բիզնես միջավայր, այդ մոդելի պայմաններում անպայման կլինեն մարդիկ, որ կստեղծեն և հետաքրքիր, և արտահանելի ապրանքներ, գաղափարներ»:

Տնտեսություն-քաղաքականություն կապը, ըստ Սանդոյանի, պետք է վերացնել: Կառավարությունը պետք է լինի ապաքաղաքական, քանի որ եթե «կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովում տարիներ շարունակ աշխատում են տարբեր կոռուպցիոներներ», արդյունք երբևէ չի լինի: Բագրատյանի կարծիքով` նման տարանջատում հնարավոր չէ: Լավ տնտեսագետը, թե այլ ոլորտի մարդը, իր գաղափարները, քննադատությունը պիտի իրականացնի քաղաքական-քաղաքացիական ակտիվությամբ: «Ամեն մեկիս պարտականությունն է լինել ակտիվ քաղաքացի` ունենալով խելացի գաղափարներ պետք չէ մեկուսանալ»,- ասաց նա` հորդորելով տնտեսական բարեփոխումների պահանջով հրապարակ դուրս գալ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում