Այսպիսով՝ Իսպանիան Հունաստանից, Իռլանդիայից և Պորտուգալիայից հետո կդառնա եվրոգոտու չորրորդ երկիրը, որը պարտքային ճգնաժամի հաղթահարման նպատակով կդիմի արտաքին ֆինանսկան սաջակցության: Նախօրեին եվրոգոտու ֆինանսների նախարարները խորհրդակցությունից հետո Իսպանիային մինչև €100 մլրդ վարկի տրամադրման պատրաստակամություն են հայտնել: Վարկատուների կարծիքով՝ այս գումարի շնորհիվ հնարավոր կլինի ամրապնդել Իսպանիայի և իսպանական բանկերի ֆինանսական դրությունը:
Թեև վարկի պայմանների մասին մանրամասներ չեն հաղորդվում, ըստ ամերիկայն Wall Street Journal-ի՝ Եվրախումբը Իսպանիային, մյուս երկրների համեմատ, շատ ավելի մեղմ պայմաններով կտրամադրի ֆինանսական աջակցություն և Մադրիդին չի հարկադրի վերակառուցել տնտեսությունը: Reuters-ի հաղորդմամբ՝ եվրոգոտու անդամ մի շարք երկրներ Իսպանիայից լրացուցյիչ երաշխիքներ են պահանջում՝ ֆինանսական աջակցության՝ Ֆինանսական կայունության եվրոպական հիմանդրամի (EFSF) կողմիc տրամադրելու դեպքում: Ֆինանսավորման այլընտրանքային ղբյուր կարող է լինել Կայունոթւյանե վերպական մեխանիզմը (ESM), որը կսկսի գործել հուլիսին:
Մյուս կողմից՝ ակնկալվում է, որ Մադրիդի միակ վարկատուն կլինի Եվրախումբը, և Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կաջակցի միայն իրավիճակի մոնիթորինգի հարցում:
Իսպանիայի իշխանությունները մտադիր են իրավիճակը շտկել ֆինանսական աջակցության նվազագույն ծավալներով: Դե Գինդոսը ավելի վաղ հայտարաարել էր, թե բանակային ոլորտի կայունացման համար կպահանջվի €15 մլրդ-ից ոչ ավելի: Սակայն ավելի ուշ Իսպանիայի երրորդ ամենախոշոր բանկը՝ Bankia-ն հայտարարել էր, որ իրեն անհրաժեշտ կլինի 19 մլրդ:
ԱՄՀ-ի գնահատմամբ՝ իսպանական բանկերին վերակապիտալիզացիայի համար, ընդհանուր առամամբ, անհրաժեշտ կլինի շուրջ €40 մլրդ, Fitch միջազգային վարկանշային գործակալության գնահատմամբ՝ €60 մլրդ: Ընդ որում՝ Fitch-ը անցած շաբաթ Իսպանիայի վարակնիշն իջեցրել էր միանգամից երեք աստիճանով:
Տնտեսական հարցերով եվրահանձնակատար Օլի Ռենի կարծիքով՝ իսպանական բանկերին մինչև €100 մլրդ ֆինանսական աջակլցության տրամադրումը կնպաստի ամբողջ եվրոգոտու կայունության ամրապնդմանը: «Այս գումարները տրամդարելու պատրաստակամությունը վկայում է, որ եվրոգոտին մտադիր է առավելագույն ջանքեր գործադրել շուկաներում իրավիճակը կայունացնելու համար, և Իսպանիային ֆինանսական աջակցության տրամդրաւոմը առավելապես կանխարգելիչ բնույթի միջոցառում է», -ասել է Ռենը:
Civilnet











