Գլխավոր Լրահոս

Այս տարի Հունաստանի զբոսաշրջային ոլորտը զգալի անկում կարձանագրի. կանխատեսում

Այս տարի Հունաստանի զբոսաշրջային ոլորտը զգալի անկում կարձանագրի. կանխատեսում

Այս մասին հայտարարել է Հունաստանի զբոսաշջային ընկերությունների ասոցացիայի նախագահ Անդրեաս Անդրեդիսը, հաղորդում է ռուսական BFM.ru-ն:

Ուշագրավ է, որ անցած տարի պարտքային ճգնaժամը էական ազդեցություն չի ունեցել Հունաստանի զբոսաշրջության վրա, քանի որ այս ոլորտի շատ ծառայությունների գներն իջեցվել էին: 2011թ. Հունաստան է այցելել 16,5 մլն զբոսաշրջիկ, ինչը 10%-ով գերազանցում էր նախորդ տարվա ցուցանիշը: Նախնական հաշվարկների համաձայն՝ նրանք  Հունաստանում ծախսել են շուրջ €10 մլրդ: 

Անցած տարի Հունաստան այցելած զբոսաշրջիկների թվի զգալի աճը ապահովել են հիմնականում Ռուսաստանի, Ուկրաինայի և հետխորհրդային ու բալկանյան այլ երկրների բնակիչները: Ինչ վերաբերում է արևմտաեվրոպական երկրների բնակիչներին, նրանք հոսքը Հունաստան նվազել է դեռ անցած տարվանից: Այս տարի, օրինակ Գերմանիայում, Հունաստանի զբոսաշրջային փաթեթների իրացումը անցած տարվա համեմատ նվազել է մեկ երրորդով: Համանման իրավիճակ է նաև Մեծ Բրիտանիայում:

Զբոսաշրջիկների «արտահոսքը» Հունաստանից, առաջին հերթին, պայմանավորված  այս երկրի քաղաքական կյանքի անորոշությամբ և Աթենքի՝ եվրոգոտին լքելու հավանականությամբ:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում