Գլխավոր Լրահոս

Մրգեր կառավարության հաստատմանը

Մրգեր կառավարության հաստատմանը

Պետությունն ավելացնում է «Հայկական միրգ» ընկերության կապիտալը
Կառավարությունն ավելացնում է իր մասնակցությունը 100% պետական մասնաբաժնով «Հայկական միրգ» ընկերությունում։ Ընկերության կանոնադրական կապիտալը կավելանա մոտ ֌138 մլն-ով՝ անշարժ գույքի տեսքով։

Այսօրվա կառավարության նիստում գյուղատնտեսության նախարարությունը գործադիրի հավանությանն է ներկայացնելու ««Հայկական միրգ» ԲԲԸ կանոնադրական կապիտալում պետության մասնակցության մասին» որոշման նախագիծը։ Գյուղնախարարությունն առաջարկում է ընկերության կանոնադիր կապիտալն ավելացնել Էջմիածին քաղաքում գտնվող մասնաշենքի երկու հարկերի և «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից վերցվելիք 15 հա-ի հաշվին։

Ընկերության կապիտալը մոտ ֌138 մլն-ով ավելացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է կառավարության՝ անցած տարվա նոյեմբերին ընդունած որոշումով, որը վերաբերում էր 100-տոկոսանոց պետական «Հայկական միրգ» ընկերության ստեղծմանը։ Նշենք, որ ընկերությունը հիմնվեց $1,7 մլն կապիտալով, և գործադիրը պարտավորվեց այն ավելացնել ևս $300 հազ-ով։

Թեև նշվում է, որ «Հայկական միրգ» ընկերությունը պետական է, սակայն կապիտալն ամբողջովին ձևավորվել է վարկային միջոցների հաշվին։ Գյուղատնտեսության միջազգային զարգացման հիմնադրամն (IFAD) անցած տարի Հայաստանում սկսել է իրականացնել «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիր» (տրամադրվել է $13,48 մլն-ի վարկ և $0,5 մլն-ի դրամաշնորհ), որի բաղադրիչներից մեկն էլ «Հայկական միրգ» ընկերության հիմնումն է։ Նախատեսվում է, որ ընկերության միջոցով և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պետք է կազմակերպվի պտղի և ընկուզեղենի արդյունավետ արտադրություն:

«Հայկական միրգ» ընկերության հիմնական խնդիրների թվում նաև գյուղական աղքատության նվազեցումն է, փոքրածավալ արտադրողների կարողությունների և եկամուտի ավելացման աջակցությունը՝ նպատակները կապելով հայկական պտղի և ընկուզեղենի արտադրության հետ։

«Հայկական միրգ» ընկերության տնօրեն Ալվինա Ավագյանը «Օրակարգ»-ին ասաց, որ հատկացվելիք 15 հա հողատարածքում նախատեսվում է հիմնել պտղատու ծառերի տնկարան։ IFAD-ի վարկային միջոցներով իրականացվող ծրագրով Տավուշի, Վայոց Ձորի, ինչպես նաև Արագածոտնի մարզում պետք է հիմնվեն ցուցադրական այգիներ։ Հետագայում, եթե գյուղացիական տնտեսությունները ցանկանան հիմնել այդպիսի այգիներ, տնկիները կարող են ստանալ «Հայկական միրգ»-ի տնկարանից։ Ըստ Ավագյանի՝ այս ընթացքում ընկերության աշխատակիցներն արդեն այցելել են մի շարք համայնքներ, ընտրել հողատարածքները, որտեղ պետք է հիմնվեն ցուցադրական այգիները։ Առաջիկայում ընկերությունը նախատեսում է պատվիրել տնկիները։ Ավագյանի խոսքով՝ այգիների հիմնումը կսկսվի 2013թ. գարնանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում