Գործակալության մասնագետները նշում են, որ ֆինանսական ճգնաժամի խորացումը եվրոգոտում ավելացնում է բացասական ճնշումները Ֆրանսիայի պետբյուջեի ու բանկային համակարգի վրա։
Նշենք, որ Egan-Jones վարկանշային գործակալության մասին սկսեցին խոսել անցած տարվա հուլիսին, երբ այն առաջինը վարկանշային գործակալությունների շարքում իջեցրեց ԱՄՆ սուվերեն վարկանիշը։ Վերջերս գործակալությունը կանխատեսել էր, որ Իսպանիայի ու Իտալիայի պետպարտքի բարձր մակարդակն ու ֆինանսական համակարգում իրավիճակը կստիպեն այս երկրներին առաջիկա կես տարվա ընթացքում դիմել արտաքին աջակցության։ Իսպանիան առայժմ գումարներն է խնդրում միայն բանկային համակարգի վերակապիտալիզացիայի համար, թեև Egan-Jones-ում կարծում են, որ խնդիրներն այս երկրում շատ ավելի խորն են։
Civilnet











