Գլխավոր Լրահոս

Համաշխարհային բանկը 2021-ին Հայաստանում կանխատեսում է 3,4 % տնտեսական աճ

Համաշխարհային բանկը 2021-ին Հայաստանում կանխատեսում է 3,4 % տնտեսական աճ

Համաշխարհային բանկի փորձագետների կանխատեսմամբ՝ 2021-ին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 3,4 %։

Հրապարակվել է Համաշխարհային բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի տնտեսական զարգացումների գարնանային զեկույցը: Ըստ ՀԲ-ի փորձագետների կանխատեսման Հայաստանում 2020-ին 7,6 % տնտեսական անկումից հետո 2021-ին այն կվերականգնվի մինչև 3,4 %. «Սակայն աճի այս միտումը փոխկապակցված է երկրում COVID19 հետագա մեղմացման և հետպատերազմյան իրողությունների հանգուցալուծման հետ»,- ասվում է զեկույցում։

Համաշխարհային բանկը ներկայացրել է նաև 2022-2023 թթ․ Հայաստանում տնտեսական աճի կանխատեսումերը, համապատասխանաբար՝ 4,3 % և 5,3 %։

Հայաստանի Կենտրոնական բանկը 2021-ի համար տնտեսական աճի կանխատեսված ցուցանիշը նվազեցրել էր։ Եթե նախկինում ԿԲ-ն այս տարվա համար կանխատեսում էր 2 %-ի տնտեսական աճ, ապա մարտի 16-ի դրությամբ այդ թիվը 1,4 % է։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում