Գլխավոր Լրահոս

Հաստատվել է կորոնավիրուսի 479 նոր դեպք, առողջացել է 880 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսի 479 նոր դեպք, առողջացել է 880 մարդ

Հայաստանում ապրիլի 4-ին կատարվել է 3 581 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 479 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 13,3 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 880 մարդ։ Գրանցվել է մահվան 22 դեպք։

Ապրիլի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 197 113 դեպք, որոնցից 176 889-ն` առողջացած, 3 614-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15 851 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 876 820 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 69-րդ տեղը՝ 197 113 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 283 833 դեպքով, Ադրբեջանը 54-րդ տեղում է՝ 270 735 դեպքով, Թուրքիան 8-րդ տեղում է՝ 3 487 050 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 932 074 դեպքով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում