Գլխավոր Լրահոս

Ընտրություններին կմասնակցեմ դաշինքով, հավանաբար, 2 կուսակցություն կլինի․ Քոչարյան

Ընտրություններին կմասնակցեմ դաշինքով, հավանաբար, 2 կուսակցություն կլինի․ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու է կուսակցությունների դաշինքով: Այս մասին նա ասել է «Պոզներ» հաղորդման եթերում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ես 10 տարի ղեկավարել եմ երկիրը, բայց անկուսակցական եմ: Ընտրություններին կմասնակցեմ կուսակցությունների դաշինքով։ Ամենայն հավանականությամբ, դաշինքում կլինի 2 կուսակցություն», - նշել է նա:

Քոչարյանը, սակայն, չի հստակեցրել, թե որ կուսակցություններն են դաշինք ստեղծելու՝ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։

Մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները հայտարարել էին, որ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Կարդացեք նաև՝ Մասնակցելու ենք և կրելու ենք․ Ռոբերտ Քոչարյանը՝ հնարավոր արտահերթ ընտրությունների մասին

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում