Գլխավոր Լրահոս

10 օր առաջ հասած AstraZeneca-ն՝ մաքսազերծման փուլում․ գերատեսչությունների մեկնաբանությունները

10 օր առաջ հասած AstraZeneca-ն՝ մաքսազերծման փուլում․ գերատեսչությունների մեկնաբանությունները

Մարտի 28-ին Հայաստան հասած AstraZeneca պատվաստանյութը դեռ մաքսազերծման և բաշխման փուլում է գտնվում․ այս մասին ապրիլի 7-ին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Պատվաստանյութի մաքսազերծման գործըթացի վերաբերյալ մանրամասներ ճշտելու նպատակով ՍիվիլՆեթը կապ հաստատեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանի հետ։ Վերջինս ասաց, որ սա «իրենցից կախված գործընթաց չէ, դրա համար պատասխանատու է մաքսայինը»։

Պետական եկամուտների կոմիտեի մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը ՍիվիլՆեթին տեղեկացրեց, որ «գործընթացը ունի ընթացակարգ և այդ ընթացակարգով է շարժվում»։

«Այս պահին ձևակերպման փուլում ունենք պատվաստանյութ՝ քովիդի դեմ, պատվիրատուն առողջապահության նախարարությունն է։ Հնարավոր է, որ այս ընթացքում նույնիսկ բացթողման փուլ մտնի պատվաստանյութը։ Գործընթացն ունի ընթացակարգ, անհրաժեշտություն, որպեսզի փաստաթղթերը ստուգվեն, բոլոր ձևակերպումները պետք է լինեն պատշաճ։ Եթե բոլոր փաստաթղթերը ներկայացված և կարգավորված են, ավելորդ տեղը որևէ հանգամանքով ապրանքը չի մնում պահեստում, չունենք շահագրգռվածություն ապրանքը մեկ օր կամ ժամ ավել պահելու պահեստներում»,- ասաց Մկրտչյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից չինական պատվաստանյութի ձեռք բերմանը՝ առողջապահության նախարարության մամուլի քարտուղարի խոսքով՝ «հնարավոր բոլոր տարբերակներով քննարկումներ ընթանում են»։

«Երկկողմ բանակցություններ տարվում են, բայց չինական պատվաստանյութ ձեռք կբերենք, թե ոչ՝ այս պահին չեմ կարող ասել, որովհետև նման տեղեկատվություն չկա»,- նշեց Խաչատրյանը։

Այսօր՝ ապրիլի 7-ին, Մոսկվայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հայտնի է դարձել, որ վաղը Հայաստանը կստանա «Սպուտնիկ-V» պատվաստանյութի նոր խմբաքանակ՝ 15 հազար դեղաչափ։ 

Լիա Ավագյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում