Գլխավոր Լրահոս

«Սպուտնիկ V»-ի 1 մլն դեղաչափի հայտ ենք ուղարկել ռուս գործընկերներին․ Արսեն Թորոսյան

«Սպուտնիկ V»-ի 1 մլն դեղաչափի հայտ ենք ուղարկել ռուս գործընկերներին․ Արսեն Թորոսյան

«15 000 դեղաչափից զատ, արդեն պատվիրել ենք 50 000 «Սպուտնիկ V» և արդեն հայտ ենք ուղարկել մեր ռուս գործընկերներին՝ 1 մլն դեղաչափ «Սպուտնիկ V» պատվաստանյութ ձեռք բերելու համար»․ այս մասին ապրիլի 8-ին ՍիվիլՆեթի տաղավարում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ 15 000 դեղաչափի գործարքն իրականացվել է դեռ իր՝ առողջապահության նախարար եղած ժամանակ։ 1 մլն դեղաչափի գործարքը չի լինելու մեկանգամյա, բանակցություններ են ընթանում ռուս գործընկերների հետ, որպեսզի այն կրի պարբերական բնույթ։

«Պետք է հասկանանք, որ բոլորին է հիմա այդ պատվաստանյութը անհրաժեշտ՝ նույնիսկ Ռուսաստանի դաշնությունում, և այդ պահանջարկի բավարարման ճկուն մեխանիզմներ պետք է լինեն։ Ինչ վերաբերում է այլ պատվաստանյութերին՝ այո՛, մենք մոտ օրերս նույնպես, ինչպես Վրաստանը, ստանալու ենք չինական պատվաստանյութ՝ 100 000  դեղաչափով։ Սա ստանում ենք որպես նվիրատվություն Չինաստանից և նաև դիտարկում ենք ապագա ձեռք բերման հնարավորություններ, բայց արդեն դիտարկելով թե՛ ժամկետները, թե՛ գնային առաջարկները և թե՛, իհարկե, արդյունավետությունը»,- ասաց Թորոսյանը։ 

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ ուժի մեջ է COVAX-ից ձեռք բերումը, որից 24 000 դեղաչափ արդեն ստացել ենք, և մատակարարումը կլինի շարունակական։

«Մեր գերխնդիրը պետք է լինի՝ առնվազն այս պահին ամբողջ մեծահասակ բնակչությանը պատվաստելը, որովհետև երեխաների համար դեռ քովիդի հաստատված պատվաստանյութ չկա, և երբ կլինի՝ նաև երեխաներին պատվսատելը, որպեսզի ամբողջությամբ վերադառնանք նորմալ կյանքին»,- ասաց Թորոսյանը։

Սաթենիկ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում