Գլխավոր Լրահոս

Պատվաստումները կսկսվեն ապրիլի 13-ից Երևանում, իսկ ապրիլի 14-ից՝ մարզերում․ նախարար

Պատվաստումները կսկսվեն ապրիլի 13-ից Երևանում, իսկ ապրիլի 14-ից՝ մարզերում․ նախարար

Հայաստանում կորոնավիրուսային լարված իրավիճակի հետևանքով այս պահին կա ծավալված 2 600 մահճակալ, և այս թիվը գնալով՝ մեծանում է։ Առողջապահության նախարարությունում ընթացող ասուլիսում այդ մասին հայտարարեց նախարար Անահիտ Ավանեսյանը։ 

«AstraZeneca-ի ցուցումներում փոփոխություններ են կատարվել, ու տարիքային սահմանափակում է կիրառվելու։ Որոշել ենք Astrazeneca-ով պատվաստման համար տարիքային շեմ սահմանել 55-ից բարձր, խրոնիկ հիվանդներ՝ 55-ից բարձր, բուժաշխատողներ՝ 55-ից բարձր։ Sputnik-V-ով պատվաստման համար սահմանվել է՝ բուժաշխատողներ 18-54 տարեկան, խրոնիկ հիվանդներ՝ մինչև 54 տարեկան»,- հայտարարեց Ավանեսյանը։ 

Սպուտնիկ V-ի 15 000 դեղաչափ Հայաստանը Ռուսաստանից արդեն ստացել է, և այս պահին բանակցություններ են ընթանում ռուսական կողմի հետ՝ այս թիվը մեծացնելու ուղղությամբ։ 

Արսեն Թորոսյանը ավելի վաղ ՍիվիլՆեթի տաղավարում հայտարարել էր, որ 1 միլիոն դեղաչափի հայտ են ներկայացրել ռուս գործընկերներին։ 

Ըստ նախարարի՝ բացի Sputnik-V-ից և Astrazeneca-ից, Հայաստանը առաջիկայում պատվաստանյութ կստանա նաև Չինաստանից՝ որպես կորոնավիրուսի դեմ պայքարում դոնոր։ «Պատվաստումները կսկսվեն ապրիլի 13-ից Երևանում, իսկ ապրիլի 14-ից՝ մարզերում»,- ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ Հայաստանում պատվաստման թիրախային խումբն ընդգրկում է մոտ 700 000 մարդ։ 

Նախարարը պարզաբանեց, որ անընդհատ վերանայման գործընթաց է իրականացվելու, քաղաքացին ստանալու է զանգ տեղամասային բժշկից կամ հերթագրվելու է և այցելելով պոլիկլինիկա՝ տեղեկացվելու է, թե ինչ պատվաստանյութ է ստանալու։ 

«Այս պահին որոշել ենք, որ Sputnik V-ով կպատվաստվեն մինչև 54-55 տարեկանները, իսկ 55-ից բարձր տարիքայինները՝ Astrazeneca-ով»,- նշեց Ավանեսյանը՝ վստահեցնելով որ արդեն կան հերթագրված քաղաքացիներ՝ մոտ 600 մարդ։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում