Գլխավոր Լրահոս

2020թ. կոռուպցիոն քրեական գործերով 26,6 տոկոսով ավելի շատ բարձրաստիճան պաշտոնատար անձինք են հետապնդման ենթարկվել

2020թ. կոռուպցիոն քրեական գործերով 26,6 տոկոսով ավելի շատ բարձրաստիճան պաշտոնատար անձինք են հետապնդման ենթարկվել

Հայաստանի քննչական մարմիններում 2020-ին ավելի քիչ քրեական գործ է հարուցվել կոռուպցիոն հանցագործությունների փաստով, քան 2019-ին։ Ընդհանուր առմամբ անցյալ տարի 167-ով կրճատվել է կոռուպցիոն գործերի թիվը։ Այդ մասին հաղորդում է գլխավոր դատախազությունը։ 

Քննված կոռուպցիոն գործերի նվազումը, ըստ դատախազության, պայմանավորված է այն հանգամանքով, որ քրեական օրենսգրքում կոռուպցիոն հանցագործությունների ցանկում հանցակազմերի թիվը պակասել է՝ 70-ից հասնելով 28-ի, բացի այդ քրեական գործեր հարուցելուն խանգարել են կորոնավիրուսն ու պատերազմը։ 

Անցյալ տարի քննչական մարմինները ավարտել են 716  քրգործի վարույթ, որից 183-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Ընդհանուր առմամբ քրեական հետապնդման է ենթարկվել  1 356 անձ, որոնցից 204-ը հետագայում արդարացվել են։ 

Նախորդ տարվա համեմատ 2020-ին 2,5 միլիարդ դրամով ավել գումար է վերականգնվել։ Ըստ դատախազության հաղորդագրության՝ արգելանք է դրվել 84,5 միլիոն դրամի, 5,9 միլիարդ դրամի հաշիվների, 87 շարժական ու 149  անշարժ գույքի վրա։ 

2020թ. ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանցից 671-ը պաշտոնատար անձինք և հանրային ծառայողներ են, ընդ որում՝ նրանց թիվը 2019թ. համեմատ (530) ավելի է 26,6 տոկոսով: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում