Գլխավոր Լրահոս

Կանադան չեղարկել է Թուրքիա ռազմական տեխնոլոգիաների արտահանման թույլտվությունը

Կանադան չեղարկել է Թուրքիա ռազմական տեխնոլոգիաների արտահանման թույլտվությունը

Կանադան չեղարկել է Թուրքիա ռազմական արտադրանքի և տեխնոլոգիաների արտահանման թույլտվությունը, քանի որ դրանք օգտագործել է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում: Այդ մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գառնոն։

«Վստահելի ապացույցներ կան, որ Թուրքիա արտահանված կանադական տեխնոլոգիաները կիրառվել են Լեռնային Ղարաբաղում: Ուստի այսօր ես հայտարարում եմ այն թույլտվությունների չեղարկման մասին, որոնք կասեցվել են 2020 թվականի աշնանը», - ասվում է Գառնոյի հայտարարության մեջ, որը տեղադրված է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում:

Առաջին քայլերն այդ ուղղությամբ Կանադան ձեռնարկել է անցած տարվա աշնանը։ Այդ ժամանակ Կանադայի կառավարությունը կասեցրել էր Թուրքիա ռազմական արտադրանքի և տեխնոլոգիաների արտահանման թույլտվությունները, քանի դեռ հետաքննություն էր ընթանում, թե արդյոք Ադրբեջանն իսկապես օգտագործել է կանադական տեխնոլոգիաները ղարաբաղյան երկրորդ պատերազմում։ 

«Դա համատեղելի չէ Կանադայի արտաքին քաղաքականության և վերջնական օգտագործման մասին Թուրքիայի հավաստիացումների հետ», - ասված է Կանադայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

2019 թվականի վերջին Կանադան հայտարարել է Թուրքիային ցանկացած սպառազինության մատակարարումների դադարեցման մասին Սիրիայում Անկարայի կողմից իրականացվող «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության լույսի ներքո, որը, ինչպես Կանադայի ԱԳՆ-ում են համարել, «խաթարում է տարածաշրջանի կայունությունը»:

Արգելքը գործում է մինչեւ 2021 թվականի հունիսը, սակայն, The Globe and Mail թերթի տվյալներով, 2020 թվականի մայիսին Կանադայի իշխանությունները բացառություն են արել կանադական ընկերություններից մեկի համար, որը թուրքական ընկերությանը անօդաչու թռչող սարքեր արտադրող իր համակարգերն է մատակարարել: Կանադայի իշխանություններն այն ժամանակ չէին մեկնաբանել, թե ինչու են նման բացառություն արել։

Դրանից հետո Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ երկրի իշխանությունները սկսել են հետաքննել ղարաբաղյան հակամարտության ժամանակ կանադական ռազմական սարքավորումների հնարավոր օգտագործումը: Այդ կապակցությամբ Օտտավան դադարեցրել է Անկարային զենքի մատակարարման բոլոր թույլտվությունների գործողությունը։ Այժմ հետաքննության ավարտից հետո նրանք բոլորը չեղյալ են հայտարարվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում