Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարզաբանում է տարածել՝ նշելով, որ Իրանում հայտնված «Fly Armenia Airways» ընկերության օդանավի տեխնիկական վիճակի հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Ըստ կոմիտեի՝ մամուլում տարածված լուրերը, թե ինքնաթիռը ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը:
«Իրանական կողմի հետ համագործակցությամբ՝ աշխատանքներ են տարվում «Fly Armenia Airways» ընկերության օդանավի տեխնիկակսն խնդիրները լուծելու ուղղությամբ: Հաշվի առնելով նաև, որ հարուցվել է քրեական գործ և տեղի է ունենում իրավական գործընթաց` մինչ դրանց ավարտը մանրամասներ չենք կարող հրապարակել: Հայտնում ենք նաև, որ ինքնաթիռի տեխնիկական վիճակի հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և մամուլում տարածված լուրերը, թե ինքնաթիռը ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է պարզաբանման մեջ։
https://civilnet.am/news/544618/%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%b6%d5%be%d5%a1%d5%ae-boeing-%d5%ab-%d5%a4%d5%a5%d5%ba%d6%84%d5%ab-%d5%a1%d5%bc%d5%a9%d5%ab%d5%be-%d5%a1%d5%a1%d5%ae-%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b0%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d6%81%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d6%84%d6%80%d5%a5%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae/
Civilnet











