Գլխավոր Լրահոս

Տնտեսական ակտիվությունը թափ է հավաքում

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ-ում սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական մակրոտնտեսական ցուցանիշները» հրապարակման՝ այս տարվա մայիսին նախորդ ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվությունն ավելացել 8%-ով, հունվար-մայիսին՝ 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ 7,4%ով։

ԱՎԾ հրապարակման համաձայն՝ տնտեսական աճ արձանագրվել է տնտեսության բոլոր ոլորտներում, բացառությամբ շինարարության։ Արդյունաբերության աճը հինգ ամիսների կազմել է 15%, այն դեպքում երբ չորս ամիսների ցուցանիշը 15,3% էր։

Հաշվետու ժամանակահատվածում ավելացել է նաև գյուղատնտեսության ոլորտի աճի տեմպը՝ կազմելով 3,2% (չորս ամիսներին ոլորտի աճը 1,1% էր)։ Ծառայությունների ոլորտում արձանագրված աճը եղել է 10,4%։ Անկման տեմպը շարունակել է արագանալ շինարարության ոլորտում՝ ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսների ցուցանիշը կազմել է 8% (չորս ամիսների կտրվածքով անկումը 5,2% էր)։

Ազգային Ժողովի ընտրությունները նպաստել են, որ մայիսին, ապրիլի համեմատ, առևտրի ծավալները աճեն 9,6%-ով։ Արդյունքում հինգ ամիսներին առևտրի ծավալների աճը կազմել է 1,7% (չորս ամիսների կտրվածքով աճը 0,9% էր)։

Այս հունվար-մայիսին միջին ամսական աշխատավարձի աճը կազմել է 4,7%՝ հասնելով Դ114,7 հազ-ի (մասնավոր հատվածում միջին աշխատավարձը կազմել է Դ141,6 հազ., աճը 4,6%, պետական համակարգում՝ Դ92,2 հազ., աճը՝ 4,4%)։

2011թ. առաջին հինգ ամիսների համեմատությամբ ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում արտաքին առևտրի ծավալն աճել է 9%-ով՝ կազմելով $2,24 մլրդ։ Արտահանումն ավելացել է 15,2%-ով՝ կազմելով $561,7 մլն, ներկրումն աճել 7,1%-ով՝ կազմելով $1,67 մլրդ։ Թեև արտահանման աճի տեմպը գերազանցել է ներկրմանը, արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է $1,1 մլրդ (ներկրումն արտահանումը գերազանցել է 2,97 անգամ)։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում