Գլխավոր Լրահոս

ՀՀԿ-ն՝ որակյալ փոքրամասնություն

ՀՀԿ-ն՝ որակյալ փոքրամասնություն

Ի՞նչ կարող են հակադրել Մանվել Գրիգորյանը կամ Շուշան Պետրոսյանը կառավարության հասցեին հնչող ծրագրային քննադատություններին:

Կառավարության ներկայացրած նոր ծրագրի շուրջ քննարկումները Ազգային ժողովում ցույց են  տալիս, որ ՀՀԿ-ն ՕԵԿ-ի հետ միասին հայտնվել է որակյալ փոքրամասնության կարգավիճակում: Կառավարությանը քննադատողների ու պաշտպանողների բանավեճը նման է ծանր հրետանու հարվածից հետո ատրճանակով օդ կրակելուն:

Իշխանությունը, ի դեմս խորհրդարանի ներկա կազմի, բախվել է մի խոչընդոտի, որը  հաղթահարելը նրա համար գրեթե անհնար է. պայքարը տեղափոխվել է թափանցիկ քաղաքական հարթություն, որտեղ քրեաօլիգարխիկ ռեսուրսն անզոր է:

Օրինակ՝ ի՞նչ կարող են հակադրել Մանվել Գրիգորյանը, Ռուբեն Հայրապետյանը, Սամվել Ալեքսանյանը կամ Շուշան Պետրոսյանը կառավարության հասցեին հնչող ծրագրային քննադատություններին, տարբեր տեսություներից արվող մեջբերումներին: Նույնիսկ երևակայելն է անհնար: Իսկ քիչ թե շատ հակադրվողներն էլ կա՛մ հիմնովին վարկաբեկված են, կա՛մ նրանց վաղուց արդեն ոչ ոք չի հավատում:

Քաղաքական ընդդիմություն ունենալու նկատմամբ իմունիտետը կորցրած իշխանությունը (Արամ Մանուկյանի բնորոշումը) այս օրերին հայտնվել է բավական տխուր իրավիճակում: Այդ իրավիճակը լավագույնս ապացուցում է, որ գործող իշխանությունը իրականում պատրաստ չէ քաղաքական մրցակցության: Հատկանշական է, որ կառավարությունը խորհրդարանում անհարմար իրավիճակում է հայտնվել ոչ թե ընդդիմադիրների հայհոյախառն արտահայտությունների կամ անձնական բնույթի վիրավորանքներ հիշեցնող քննադատության պատճառով, այլ զուտ կառուցողական ու ծրագրային քննադատության:

Իշխանությունը տևական ժամանակ երազում էր կառուցողական ընդդիմություն ունենալու մասին ու հիմա ունի այն, որից սակայն նրա վիճակը գնալով բարդանալու է:

Կարելի է արձանագրել, որ էականորեն փոխվում է քաղաքական պայքարի և մրցակցության ողջ բնույթն ու տրամաբանությունը: Անձնական տիպի վիրավորանքներին ու պիտակավորումներին փոխարինելու է գալիս հավասարակշռված և հիմնավորված քննադատությունը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում