Գլխավոր Լրահոս

Չկարողացան ոչ թե կանխատեսել, այլ տեսնել ճգնաժամը․ Վ․Օսկանյան

Չկարողացան ոչ թե կանխատեսել, այլ տեսնել ճգնաժամը․ Վ․Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը կրկին քննադատել է Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականությունը:

Ֆեյսբուքի իր էջում, անդրադառնալով խորհրդարանում վարչապետի այսօրվա ելույթին, նա գրել է․ «Վարչապետն ասաց, որ իր կառավարությանը քննադատում են, որ չի կարողացել 2008թ․ ճգնաժամը կանխատեսել: Շարունակելով՝ նա նշեց, որ նույնսիկ ամենահզոր երկրները չկարողացան կանխատեսել ճգնաժամը:

Իսկապես, Տիգրան Սարգսյանի կառավարությանը չի կարելի քննադատել ճգնաժամը կանխատեսել չկարողանալու մեջ: Խնդիրն այն է, որ վարչապետը 2008թ. հոկտեմբերին, երբ Միացյալ Նահանգներում էր, ճգնաժամն արդեն բավական խորացել էր, սնանկացել էր Lehman Brothers խոշոր ներդրումային բանկը, պղնձի միջազգային գինը 7000 դոլարից իջել էր 4000-ի։ Սակայն, երբ վարչապետը վերադարձավ Հայաստան, ընդամենը երկու շաբաթ անց ներկայացրեց 9 տոկոս տնտեսական աճ նախատեսող բյուջե:

Վարչապետի սխալն այն էր, որ ոչ թե չկարողացավ կանխատեսել, այլ պարզապես տեսնել ճգնաժամը և համապատասխան հետևություններ անել Հայաստանի տնտեսության վրա դրա հնարավոր հետևանքների մասին: Կարծում եմ՝ այդ օրերից դեռ շատ կհիշվի «Հայաստանը անվտանգ կղզի է անկայուն օվկիանոսում» արտահայտությունը: Կառավարության՝ ճգնաժամը դիմագրավելուն պատրաստ չլինելը հիմնական պատճառներից մեկն էր, որ աշխարհում երկրորդ ամենամեծ տնտեսական անկումն արձանագրվեց հենց մեր երկրում:

Վարչապետն իր ամփոփիչ ելույթում նաև ասաց, որ իրենց քննադատում են ճգնաժամի ժամանակ ոչ ընդլայնողական քաղաքականություն վարելու համար, մինչդեռ իրենք, ըստ նրա, 2009թ. վարել են ընդլայնողական քաղաքականություն: Որպես դրա օրինակ՝ վարչապետը նշեց բյուջեի մինչև 8 տոկոս դեֆիցիտը, ինչպես նաև պետական պարտքի ավելացումը: Նա եզրակացրեց, որ եթե քննադատում են, որ պարտք է ավելացել, թող բարի լինեն արձանագրել, որ ընդլայնողական քաղաքականություն է վարվել։

Վարչապետի այս պատճառահետևանքային տրամաբանությունը ճիշտ չէ: Եվ հենց սա նրա երկրրոդ մեծ սխալն էր, որը պատճառ հանդիսացավ 2009թ. մեծ անկման համար: Բյուջեի դեֆիցիտը և բերված պարտքերն առավելապես ուղղվեցին ոչ թե պահանջարկի խթանմանը, որն իրոք կլիներ ընդլայնողական քաղաքականություն, այլ ուղղվեցին տնտեսության առաջարկային մասի պահպանմանը, ինչն այդ օրերի համար փողերի ոչ նպատակային օգտագործում կարելի է համարել:

Տիգրան Սարգսյանի կառավարությունն անզոր եղավ նաև կրճատելու ստվերը (թերևս չուներ դրա քաղաքական թույլտվությունը): Մինչդեռ Ճգնաժամի հենց սկզբնական շրջանում կառավարությունը պետք է շատ արագ անցներ արմատական բարեփոխումների և կրճատեր ստվերը: Մի կողմից՝ թեթևացներ փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռը, մյուս կողմից ստվերում գործող խոշոր տնտեսվարողներին բերելով օրինական դաշտ՝ նույնիսկ մեծացներ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը»:

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում