Եվրոխումբը մտադիր է Հունաստանին ֆինանսական աջակցության փաթեթի վերջին տրանշը հատկացնել մինչև հունիսի վերջ։ Այս մասին հայտարարել է Եվրոխմբի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը։
Հաջորդ շաբաթ Աթենք է ուղևորվելու ԵՄ ներկայացուցիչների պատվիրակությունը, որը գնահատելու է երկրում տնտեսական և քաղաքական իրավիճակը ու նորանշանակ կառավարության հետ քննարկելու ֆինանսական օգնության ծրագրում ճշգրտումների հնարավորությունը։
Յունկերը նշել է, որ փոփոխությունները պետք է հնարավորինս արագ կատարվեն, քանի որ «Հունաստանը, ինչպես և ամբողջ եվրոգոտին, ֆինանսական լարված իրավիճակում են, միջոցառումները պետք է անհապաղ լինեն»։ Եվրոխմբի հետ հանդիպման ընթացքում Հունաստանի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ «Հունաստանը հավատարիմ է մնում բարեփոխումներին ու եվրոպական միասնական արժույթին»։
Civilnet











