Գլխավոր Լրահոս

ՍիվիլՆեթի լրագրողը հաղթող է ճանաչվել Հայաստանի բանկերի միության մրցույթում

ՍիվիլՆեթի լրագրողը հաղթող է ճանաչվել Հայաստանի բանկերի միության մրցույթում

ՍիվիլՆեթի լրագրող Արշալույս Մղդեսյանը հաղթող է ճանաչվել Հայաստանի բանկերի միության հայտարարած լրագրողական մրցույթում՝ «Լավագույն տեսանյութ» անվանակարգում։

Հայաստանի բանկերի միության ամփոփել է նախորդ տարի հայտարարված «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով լրագրողական մրցույթը։

2020թ. «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով լրագրողական մրցույթում   «Լավագույն տեսանյութ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստատեսության լրագրող Արշալույս Մղդեսյանը:  «Լավագույն ռադիոռեպորտաժ» անվանակարգի 2020թ. հաղթողը Հանրային ռադիոյի «Բիզնես բանաձև» հաղորդման հեղինակ Աստղիկ Փիլիպոսյանն է: «Լավագույն առցանց հոդված» անվանակարգում մրցանակը հանձնվեց Հետք լրատվական կայքի լրագրող Սեդա Հերգնյանին:

Մրցութային անվանակարգերում հաղթող ճանաչված բոլոր լրագրողներին հանձնվեցին հավաստագրեր և դրամական մրցանակներ:

Հայաստանի բանկերի միության նախագահ, Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը նշել էր, որ այս կերպ փորձ է արվում նպաստել հանրության շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացմանը։

«Հանրության շրջանում ֆինանսաբանկային ոլորտն առավել հասկանալի և ընկալելի դարձնելու գործում մեր կողմից մշտապես կարևորվել է համագործակցությունը նաև լրագրողական համայնքի հետ, քանզի հանրությունն առաջին հերթին իրենց միջոցով է իրազեկվում ոլորտային նորություններին և նրանց պրոֆեսիոնալ աշխատանքից է նաև կախված հանրության արձագանքը այս կամ այն փոփոխությանը։ Եվ որպեսզի մատուցվող լրագրողական նյութերը լինեն գրագետ ու ընկալելի, մենք նույնպես այս հարցում պետք է ունենանք մեր ներդրումը՝ հանդես գալով նմանօրինակ նախաձեռնություններով»,- ասել է Բանկերի միության նախագահը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում