Գլխավոր Լրահոս

«Բազմազանություն, բայց դեռևս ոչ անկախություն»․ «Լրագրողներ առանց սահմանների»-ն՝ Հայաստանում մամուլի մասին

«Բազմազանություն, բայց դեռևս ոչ անկախություն»․ «Լրագրողներ առանց սահմանների»-ն՝ Հայաստանում մամուլի մասին

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2021 թվականի Մամուլի ազատության համաթվում Հայաստանը զբաղեցրել է 63-րդ տեղը՝ 2020-ի 61-րդ տեղի համեմատ։ 

«Լրատվամիջոցների բազմազանությունը Հայաստանում աճել է, սակայն 2018-ի գարնանը Հայաստանում «Թավշյա հեղափոխության» արդյունքում իշխանության եկած կառավարությանը չի հաջողվել նվազեցնել լրատվամիջոցների բևեռացումը:

Հիմնական հեռուստաընկերությունների խմբագրական քաղաքականությունը համընկնում է դրանց տերերի շահերի հետ: Դեռ չի հաջողվել հասնել լրատվամիջոցների սեփականատիրության թափանցիկության ու լրագրողական անկախության։

Վերջինս է՛լ ավելի սահմանափակվեց 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված արտակարգ դրության ժամանակ, երբ սկսվեց պատերազմը Արցախում։  Միևնույն ժամանակ, լրագրողները շարունակում են թիրախավորվել որոշակի քաղաքական խմբերի կողմից, ինչպես օրինակ՝ «Ազատություն» ռադիոկայանի տարածքի վրա հարձակման դեպքում նոյեմբերի 10-ին՝ հրադադարի մասին համաձայնագրից անմիջապես հետո:

Մտահոգություն կա լրագրողների դեմ դատական գործընթացների ծավալի և կեղծ լուրերի դեմ չափազանցված պայքարի հարցում: Անհանգստացնող է անվտանգության ծառայությունների ներգրավումը ապատեղեկատվության դեմ պայքարում և օրինաստեղծության փորձերը՝ առանց քաղաքացիական հասարակության և լրագրողների հետ նախնական քննարկումների: Մինչդեռ, հետաքննող առցանց լրագրությունը ծաղկում է և կարող է մեծ դեր խաղալ կոռուպցիայի դեմ համազգային պայքարում»,- ասված է զեկույցի՝ Հայաստանին վերաբերող մասում։

Զառա Պողոսյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում