Գլխավոր Լրահոս

Ձայնային մեդիայի վերածնունդը Հայաստանում․ պատմում են պոդքաստերները

Ձայնային մեդիայի վերածնունդը Հայաստանում․ պատմում են պոդքաստերները

Ձայնային մեդիան վերածնունդ է ապրում ամենուր, իսկ Հայաստանում պոդքաստով զբաղվողների ալիքը նոր է ձևավորվում, այդ թվում՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պոդքաստի դասընթացի շրջանավարտների ներդրմամբ։ 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ներկայացնում է հինգ տեսանյութ, որոնցում պոդքաստերներից մի քանիսը պատմում են ձայնային պատումներ ստեղծելու, պոդքաստինգի առաձնահատկությունների և նոր լսարան գտնելու մասին։

«Շունչ»-ի հեղինակ Կուշանե Չոբանյանը տեսանյությում պատմում է պոդքաստի ընձեռած ազատության մասին։ Նա իր ձայնային պատմություններով թույլ է տալիս ունկնդրին լսել բոլոր զգայարաններով և պատկերացնել հերոսներին՝ առանց պատկերներ պարտադրելու։

Արեգը պատմում է, որ «Փնթի Խողովակ» պոդքաստով ցանկանում է լցնել մեդիայի բացերից մեկը՝ ստեղծելով այլընտրանքային երաժիշտների խորքային զրույցների հարթակ։

«Երևան» ամսագրի գլխավոր խմբագիր Արտավազդը պատմում է, թե ինչ հնարավորություններ է տալիս պոդքաստը՝ բրենդի առաջխաղացման համար։

«Ձայնավոր լոբի» պոդքաստի հեղինակ Նինան նկատում է, որ ձայնային մեդիան սպառվում է աղմկոտ տեղերում։ Պոդքաստերները պետք է հաշվի առնեն դա գրավիչ ձայնային պատումներ ստեղծելու համար։ 

Արամը, «Լսեք լսելու մասին» պոդքաստը ստեղծելով, զրուցում է լսողական խնդիրներով ապրող մարդկանց հետ, գտնում աջակիցներ և համայնքներ, սովորում ասելիքը փոխանցելու նոր ձևեր։

Նրանց և «Լսիր ինձ հիմա» դպրոցի այլ մասնակիցների պոդքաստները հասանելի են առաջին հայալեզու պոդքաստների դարանում՝ «Լսիր ինձ հիմա» հարթակում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում