Գլխավոր Լրահոս

«Բարգավաճ Հայաստանը» վարչապետի թեկնածու չի առաջադրի․ Արման Աբովյան

«Բարգավաճ Հայաստանը» վարչապետի թեկնածու չի առաջադրի․ Արման Աբովյան

«Բարգավաճ Հայաստանը» վարչապետի թեկնածու չի առաջադրի․ այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ 

«ԲՀԿ-ն չի խաղա իշխանության դաշտում, ոչ մի դեպքում։ Ասում են՝ պառլամենտական ընդդիմությունը թող անպայման թեկնածու առաջադրի, մոռանում են շատ կարևոր մի պահ․ ես հիշեցնեմ, որ այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը ստանում է բարոյական իրավունք վերընտրվելու իր 83 պատգամավորների կողմից։ Այդ պարագայում մեկ տարվա ընթացքում գոյություն չունի իրավական ոչ մի լծակ, օրինակ՝ անվստահություն հայտնեն կամ պահանջներ դնեն։ Պառլամենտական քաղաքական ուժերի կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու դեպքում, իշխանության ձեռքերը կարձակվեն, որ անեն  այն ամենը, ինչ ուզում են,- ասաց Աբովյանը։  

«Մենք արդեն հայտարարել ենք, որ մասնակցելու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, մասնակցելու ենք միայնակ, ցուցակը գլխավորելու է, իհարկե, պարոն Ծառուկյանը, և մեր վարչապետի թեկնածուն նա է։ Մենք գնում ենք հաղթելու»,- հավելեց ԲՀԿ պատգամավորը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այսօր՝ ավելի վաղ, հայտարարություն է տարածել այն մասին, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 3-ին` ժամը 12:00-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում։ 

Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ին հրաժարական էր տվել Հայաստանի վարչապետի պաշտոնից։

Գործող Սահմանադրությամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր է միայն այն պարագայում, երբ վարչապետը հրաժարական է տալիս և խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում․ «Ընթակարգերը պահպանելու համար ես երկու անգամ կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, ԱԺ մյուս խմբակցությունները վարչապետի այլ թեկնածու չեն առաջադրի։ Խորհրդարանական մեծամասնությունը վարչապետ չի ընտրի և Ազգային ժողովը կհամարվի արձակված և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- իր ուղերձում ասել էր Փաշինյանը։

Լիա Ավագյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում