Գլխավոր Լրահոս

Հաստատվել է կորոնավիրուսի 595 նոր դեպք, մահացել է 18 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսի 595 նոր դեպք, մահացել է 18 մարդ

Հայաստանում ապրիլի 26-ին կատարվել է 4 277 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 595 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 13,9 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 801 մարդ։ Գրանցվել է մահվան 18 դեպք։

Ապրիլի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 214 064 դեպք, որոնցից 195 701-ն` առողջացած, 4 058-ը` մահվան ելքով:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1008 է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13 297 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 969 969 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 70-րդ տեղը՝ 214 064 դեպքով։ Վրաստանը գտնվում է 53-րդ տեղում՝ 304 272 դեպքով, Ադրբեջանը 51-րդ տեղում է՝ 313 812 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 4 667 281 դեպքով, Իրանը 14-րդ տեղում է՝ 2 417 230 դեպքով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում