Գլխավոր Լրահոս

Մայիսի սկզբին Հայաստանը կստանա 100 000 CoronaVac պատվաստանյութ․ նախարար

Մայիսի սկզբին Հայաստանը կստանա 100 000 CoronaVac պատվաստանյութ․ նախարար

Չինաստանը 100 000 դեղաչափ Sinovac ընկերության CoronaVac պատվաստանյութ կնվիրի Հայաստանին։ Այս մասին «Արմենպրեսի» հետ հարցազրույցում ասել է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մայիսի առաջին շաբաթվա ընթացքում այն արդեն Հայաստանում կլինի՝ 100 հազար դեղաչափ, որը 50 հազար հոգու համար է»,- հայտնել է նախարարը։

Ինչ վերաբերում է ամերիկյան Novavax-ի ձեռքբերման հնարավորության, Ավանեսյանը նշել է․ «Novavax-ի ժամանման մասին այս պահին դեռ հստակ պայմանավորվածություններ չկան, սակայն նախնական համաձայնությունն ունենք: Ընթացքում արդեն կկոնկրետացվեն ժամկետները, քանակները»։

Ապրիլի 26-ին Հայաստան է ներկրվել ռուսական «Sputnik-V» պատվաստանյութի նոր խմբաքանակ` 14 000 անձի համար: Մարտի 28-ին «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ  «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 24 000 դեղաչափ: Իսկ  ապրիլի 8-ին ներկրվել է «Sputnik-V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 000 դեղաչափ` 7 500 անձի համար։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում