Գլխավոր Լրահոս

Հայաստանը թույլատրում է արտադրական կանեփի արտադրությունն ու վաճառքը

Հայաստանը թույլատրում է արտադրական կանեփի արտադրությունն ու վաճառքը

Հայաստանը թույլատրում է արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումն ու վաճառքը։ Կառավարությունը նախատեսում է հավանություն տալ համապատասխան օրենսդրական փաթեթին, որն ընդգրկված է կառավարության ապրիլի 29-ի նիստում։ 

Միևնույն ժամանակ արտադրական կանեփի արտադրության, վաճառքի համար անհրաժեշտ կլինի հատուկ լիցենզիա։ «Հայաստանի գյուղատնտեսական հողերի շուրջ ⅓-ը գտնվում է անմշակ վիճակում, և Հայաստանում թույլատրելով կանեփի արտադրությունը միաժամանակ փորձ է արվում զարկ տալ գյուղատնտեսության զարգացմանը, օգտագործել տնտեսության զարգացմանն ուղղված բոլոր ռեսուրսները։ Հողերի մշակումը ոչ միայն լայն իմաստով կխթանի գյուղատնտեսության ոլորտը և նոր շունչ կհաղորդի երկրի տնտեսությանը, այլ նաև էական նշանակություն կունենա առանձին շրջանակի անձանց կենսապայմանները բարելավելու համար։ Մասնավորապես, կանեփի արտադրությունը՝ որպես բիզնեսի նոր ենթաճյուղ զարգացնելով, կստեղծվեն բազմաթիվ նոր աշխատատեղեր այնպիսի վայրերում, որտեղ մշտապես առկա է տեղի բնակչությանն աշխատանքով (եկամտով) ապահովելու խնդիր»,-օրենքի հիմնավորումներում նշում է կառավարությունը։

Լիցենզավորման համար անհրաժեշտ է, որ դիմողը խախտած չլինի թմրամիջոցների մասին օրենքը։ Այն անձինք ովքեր տառապում են թմրամոլությամբ կամ կունենան թմրամիջոցների օգտագործման հետ կապված դատվածություն, չեն կարողանա դիմել լիցենզիայի։ 

Կառավարությունը նշել է նաև, որ արդյունաբերական կանեփը եղել է մանրաթելերի և յուղի արտադրության աղբյուր, որն օգտագործվում է՝ արտադրական և սպառողական բազմազան ապրանքատեսակների արտադրության համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում