Գլխավոր Լրահոս

Կառավարությունը պատերազմի մասնակից ուսանողների վարձերը կփոխհատուցի նաև 2022-ին

Կառավարությունը պատերազմի մասնակից ուսանողների վարձերը կփոխհատուցի նաև 2022-ին

Կառավարությունը որոշել է արցախյան վերջին պատերազմի մասնակից ուսանողների և մասնակիցների ուսանող երեխաների ուսման վարձի փոխհատուցման ժամկետներն ընդլայնել։ Համապատասխան նախագիծն ընդգրկված է կառավարության նիստի օրակարգում։ 

Հաշվի առնելով, որ 2021-ի բյուջեում էր նախատեսված համապատասխան միջոց այս ֆինանսավորումն իրականացնելու համար, կառավարությունը որոշել է նաև 2022 թվականի համար ֆինասնավորել արցախյան վերջին պատերազմին մասնակցած ու մասնակիցների երեխաների ուսման վարձը։

«Միաժամանակ հստակեցվել է շահառուների շրջանակը՝ այն է սովորողներ, որոնք 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի դրությամբ ընդգրկված են ուսումնական հաստատությունների ուսանողական համակազմում կամ սահմանված կարգով դադարեցրել են ուսումնառությունը պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու կապակցությամբ՝ ներառյալ 2020 թվականի ամառային զորակոչը։ Միջոցառման 3-րդ կետում  սահմանված է, որ սովորողներին տրվում է 2020-2021 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի 100 % փոխհատուցում»,-նշված է որոշման հիմնավորումներում։ 

Ըստ նախարարության՝ արդեն իսկ  բուհերի ու միջին մասնագիտական կրթական հաստատություններում սովորող 4 210 շահառու խմբի մասնակիցներ ստացել են վարձի փոխհատուցումներ։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում