Գլխավոր Լրահոս

Պատվաստվածների համար Հայաստան ելումուտը կլինի առանց թեստի

Պատվաստվածների համար Հայաստան ելումուտը կլինի առանց թեստի

Հաջորդ շաբաթ փոփոխություն է լինելու կարանտինի որոշման մեջ և այն քաղաքացիները, ովքեր պատվաստված են, այլևս թեստ չեն հանձնի Հայաստանից դուրս գալու կամ Հայաստան մուտք գործելու համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այս պահին նաև ներդրվում է էլեկտրոնային հավելվածը, որով քաղաքացին կստանա պատվաստված լինելու մասին հավաստումը։ Արդյունքում մենք կունենանք երկրից ելումուտի ազատ ռեժիմ»,- նշեց նախարարը։

Ավանեսյանի խոսքով՝ պատվաստումները կարևոր քայլ են ձերբազատվելու սահմանափակումներից։

Կառավարության որոշմամբ՝ հաջորդ շաբաթվանից կլինեն նաև շարժական թիմեր, որոնք տեղակայված կլինեն քաղաքի բանուկ մասերում և ևս մեկ քայլ կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը քաղաքացիներին:

Մինչ օրս Հայաստան ներմուծվել է 24 000 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ: Հետագայում երկու խմբաքանակով ներկրվել է «Սպուտնիկ V», առաջին խմբաքանակը՝ 15 000 դեղաչափ՝ 7 500 մարդու համար, երկրորդ խմբաքանակը՝ 14 000 մարդու համար։ Առաջիկայում Հայաստանը կստանա չինական CoronaVac պատվաստնայութի 100 000 խմբաքանակ։

Ապրիլի 28-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 2 641 դեղաչափ պատվաստում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում