Գլխավոր Լրահոս

Լավրովը մայիսի 5-6-ին կայցելի Երևան, մայիսի 10-11-ին՝ Բաքու

Լավրովը մայիսի 5-6-ին կայցելի Երևան, մայիսի 10-11-ին՝ Բաքու

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, համաձայն պայմանավորվածության, մայիսի 5-6-ին կայցելի Երևան, իսկ մայիսի 10-11-ին՝ Բաքու: Այդ մասին ապրիլի 29-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ այցի ընթացքում նախատեսված են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների հետ բանակցություններ:

«Հանդիպումների ընթացքում նախատեսվում է հանգամանորեն քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև միջազգային համագործակցության վերաբերյալ հարցեր», - ասել է Զախարովան՝ նշելով, որ առաջնահերթ ուշադրություն է դարձվելու անցյալ տարվա նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ընդունած հայտարարությունների կատարման գործնական կողմերին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում