Գլխավոր Լրահոս

Հաստատվել է կորոնավիրուսի 399 նոր դեպք, մահացել է 16 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսի 399 նոր դեպք, մահացել է 16 մարդ

Հայաստանում մայիսի 3-ին կատարվել է 3 343 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 399 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 11,9 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 635 մարդ։ Գրանցվել է մահվան 16 դեպք։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1029 է:

Մայիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 217 407 դեպք, որոնցից 201 107-ն` առողջացած, 4 165-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 106 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 996 955 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 70-րդ տեղը՝ 217 407 դեպքով։ Վրաստանը գտնվում է 54-րդ տեղում՝ 312 954 դեպքով, Ադրբեջանը 53-րդ տեղում է՝ 321 798 դեպքով, Թուրքիան 5-րդ տեղում է՝ 4 900 121 դեպքով, Իրանը 14-րդ տեղում է՝ 2 555 587 դեպքով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում