Գլխավոր Լրահոս

ՎԶԵԲ-ը Հայաստանին կտրամադրի 3,7 մլն դոլար պատերազմից տուժանց անձանց աջակցելու համար

ՎԶԵԲ-ը Հայաստանին կտրամադրի 3,7 մլն դոլար պատերազմից տուժանց անձանց աջակցելու համար

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (ՎԶԵԲ) Հայաստանին 3,7 միլիոն դոլար կտրամադրի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տուժած անձանց տոկունության ամրապնդման, հյուրընկալ համայնքներում սոցիալական համախմբվածության և զբաղվածության ապահովման համար։ Համապատասխան որոշման նախագիծը կքննարկվի կառավարության մայիսի 6-ի հերթական նիստում։ 

«Նպատակն իրագործվելու է դրամաշնորհի աջակցությամբ իրականացվելիք   չորս ծրագրերի միջոցով՝ Հայաստանում Արցախից տեղահանված անձանց և նրանց հյուրընկալող ընտանիքներին կանխիկ դրամական փոխանցումների, ինչպես նաև Հայաստանում տեղահանված անձանց համար վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրի և ժամանակավոր զբաղվածության ծրագրի իրականացման միջոցով: Տրամադրվելիք դրամական աջակցությունը նպատակ ունի ժամանակավոր օժանդակություն ցուցաբերել տուժած ընտանիքների եկամուտների ապահովմանը` օգնելով հարթել հիմնական սպառման հետ կապված խնդիրները և աշխատանքային տարիքի տեղահանված անձանց ներգրավել աշխատաշուկայում»,- դրամաշնորհի համաձայնագրին հավանություն տալու որոշան հիմնավորումներում նշել են կառավարությունից։ 

Դրամաշնորհը տրամադրվելու է Պետականության և խաղաղարարության հավատարմագրային հիմնադրամի միջոցով։ 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում