Գլխավոր Լրահոս

Հաստատվել է կորոնավիրուսի 425 նոր դեպք, մահացել է 14 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսի 425 նոր դեպք, մահացել է 14 մարդ

Հայաստանում մայիսի 5-ին կատարվել է 3 964 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 425 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 10,7 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 714 մարդ։ Գրանցվել է մահվան 14 դեպք։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1032 է:

Մայիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 218 325 դեպք, որոնցից 202 273-ն` առողջացած, 4 192-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 828 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 004 873 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 70-րդ տեղը՝ 218 325 դեպքով։ Վրաստանը գտնվում է 54-րդ տեղում՝ 315 913 դեպքով, Ադրբեջանը 53-րդ տեղում է՝ 323 841 դեպքով, Թուրքիան 5-րդ տեղում է՝ 4 955 594 դեպքով, Իրանը 14-րդ տեղում է՝ 2 591 609 դեպքով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում