Գլխավոր Լրահոս

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 8 652 մարդ

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 8 652 մարդ

Մայիսի 6-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 8 652 մարդ։ Տեղեկությունը ՍիվիլՆեթին հայտնեցին առողջապահության նախարարությունից։

Վերջին մեկ օրում պատվաստվել է շուրջ 1 600 մարդ։

Նախարարությունից տեղեկացրեցին նաև, որ 8 652-ը և Հայաստանի գնած AstraZeneca-ով ու «Սպուտնիկ V»-ով, և Ռուսաստանի կողմից մինչ գնումները նվիրաբերված 2 000 «Սպուտնիկ V»-ով պատվաստվածներն են։

Մինչ օրս Հայաստան է ներմուծվել 24 000 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ: Հետագայում երկու խմբաքանակով ներկրվել է «Սպուտնիկ V», առաջին խմբաքանակը՝ 15 000 դեղաչափ՝ 7 500 մարդու համար, երկրորդ խմբաքանակը՝ 14 000 մարդու համար։ Մայիսի 1-ին Չինաստանը Հայաստանին որպես նվիրատվություն տրամադրել է COVID-19-ի դեմ CoronaVac պատվաստանյութը` 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար:

Հայաստանում պատվաստվել հնարավոր է և պոլիկլինիկաներում, և Երևանի տարբեր հատվածներում գտնվող պատվաստումային կետերում։ Եթե նախկինում պոլիկլինիկաներն աշխատում էին 5 աշխատանքային օր, ապա հիմա աշխատում են նաև շաբաթ, կիրակի օրերին, առավոտյան ժամը 10:00-ից մինչև 16:00-ն:

Առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ ձևավորվել է շարժական պատվաստումային խումբ, որը մայիսի 5-ից տեղեկայվել է Հյուսիսային պողոտայում։ Պատվաստվել ցանկացող յուրաքանչյուր քաղաքացի կարող է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ շարժական պատվաստումային խմբին, անցնել պրոֆիլակտիկ ստուգումներ, պատասխանել մի քանի հարցի, ապա պատվաստվել։ Նմանատիպ պատվաստումային կետ կա նաև «Դալմա» մոլի տարածքում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում