Գլխավոր Լրահոս

Մանկապարտեզների համար հանվել են երեխաների թվի և ընդունելության սահմանափակումները

Մանկապարտեզների համար հանվել են երեխաների թվի և ընդունելության սահմանափակումները

Փոփոխվել են կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական և նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները։ Այս մասին հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։

«Մասնավորապես, նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար հանվել է երեխաների թվի սահմանափակումը և երեխաների խնամքի և կրթության գործընթացը պետք է կազմակերպվի՝ ապահովելով խաղալու, պարապմունքների, սննդի և քնի ժամանակ երեխաների միջև սոցիալական հեռավորություն և սանիտարական կանոնների պահանջները։ Ինչպես նաև ուժը կորցրած է ճանաչվել այն դրույթը, համաձայն որի` անհրաժեշտ էր ձեռնպահ մնալ լրացուցիչ ընդունելություն կազմակերպելուց»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունից տեղեկացնում են նաև, որ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում, երկարօրյա ծառայությունները, արտաուսումնական խմբակները պետք է կազմակերպվեն՝ ապահովելով սահմանված կանոնների պահանջները․ «Ինչպես նաև, եթե տվյալ դասարանի կամ խմբի սովորողի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատողի (ուսուցիչ, մանկավարժ, լաբորանտ, հոգեբան և այլն) մոտ հաստատվում է կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19), դասարանը կամ խումբը 14-օրյա ժամկետով անցնում է հեռավար կամ տնային ուսուցման»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում