Գլխավոր Լրահոս

«Թուֆենկյան» հիմնադրամը հրաժեշտ է տալիս գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանին

«Թուֆենկյան» հիմնադրամը հրաժեշտ է տալիս գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանին

Թուֆենկյան հիմնադրամը պատրաստվում է հրաժեշտ տալ իր երկարամյա գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանին, որն այս ամսվա վերջին կստանձնի նոր պաշտոն World Vision Armenia կազմակերպությունում:

2016-ի մայիսին Թուֆենկյանին միանալուց ի վեր Դուդակլյանը մեծ դեր է ունեցել Հիմնադրամի աճի և զարգացման գործում: Նրա պաշտոնավարման ընթացքում «Թուֆենկյան» Հիմնադրամը մեծապես ընդլայնեց իր գործունեությունն ու ջանքերը Հայաստանում և հատկապես Արցախում: «Չնայած՝ նրա ղեկավարությունն ու աշխույժ ներկայությունը կարոտելու ենք Երևանի և Ստեփանակերտի մեր գրասենյակներում, այնուամենայնիվ, մենք ուրախ ենք, որ Րաֆֆին կմիանա «Թուֆենկյան» Հիմնադրամի խորհրդին՝ որպես խորհրդատվական անդամ, որտեղ իր փորձը մեծապես կօգնի մեր հետագա գործունեությանը», - ասաց «Թուֆենկյան» Հիմնադրամի հիմնադիր և խորհրդի նախագահ Ջեյմս Թուֆենկյանը:

Ծնված Լիբանանի Այնճար հայավանում՝ Դուդակլյանը պաշտոններ է զբաղեցրել տարբեր հայ համայնքներում, այդ թվում՝ աշխատել է Բեյրութի «Ազդակ» և Լոս Անջելեսի «Ասպարեզ» թերթերի խմբագրման բաժիններում: 2004թ․՝ ընտանիքի հետ Հայաստան տեղափոխվելուց առաջ, Դուդակլյանը հինգ տարի եղել է Տորոնտոյի ՀՕՄ-ի ամենօրյա հայկական վարժարանի տնօրենը։ Նրա օրոք վարժարանն ընդլայնվել է՝ դառնալով ավագ դպրոց: Մինչ «Թուֆենկյան» հիմնադրամին միանալը նա զբաղեցնում էր Mission East կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրենի պաշտոնը:

***

«Թուֆենկյան» հիմնադրամը, որը հիմնադրվել է 1999 թ., Զբաղվում է սոցիալական, տնտեսական, մշակութային և բնապահպանական ամենահրատապ խնդիրներով, որոնց բախվում են Հայաստանը և Արցախը: Հիմնադրման օրվանից «Թուֆենկյան» հիմնադրամը աջակցել է համայնքային տարբեր նախաձեռնություններին, որոնք կօգնեն բարելավել կյանքը Հայաստանում և Արցախում `ապահովելով արցախցիներին բնակարանով, կրթությամբ, սոցիալական աջակցությամբ, առողջապահական խնամքով և կենսամիջոցներով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում