Գլխավոր Լրահոս

Հաստատվել է կորոնավիրուսի 243 նոր դեպք, մահացել է 7 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսի 243 նոր դեպք, մահացել է 7 մարդ

Հայաստանում մայիսի 10-ին կատարվել է 2 678 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 243 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 9 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 475 մարդ։ Գրանցվել է մահվան 7 դեպք։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1045 է:

Մայիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219 596 դեպք, որոնցից 205 675-ն` առողջացած, 4 256-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8 620 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 019 359 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 72-րդ տեղը՝ 219 596 դեպքով։ Վրաստանը գտնվում է 54-րդ տեղում՝ 322 468 դեպքով, Ադրբեջանը 53-րդ տեղում է՝ 327 087 դեպքով, Թուրքիան 5-րդ տեղում է՝ 5 044 936 դեպքով, Իրանը 14-րդ տեղում է՝ 2 673 219 դեպքով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում