Գլխավոր Լրահոս

Հունիսի 20-ի ընտրություններին քվեաթերթիկի վրա գրիչով նշում անելու կարիք չի լինի

Հունիսի 20-ի ընտրություններին քվեաթերթիկի վրա գրիչով նշում անելու կարիք չի լինի

Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին քվեաթերթիկի վրա գրիչով նշում անելու կարիք չի լինի։ Ընտրողն իր քվեարկությունը կատարելու է հետևյալ կերպ՝ ուղղակի ընտրելու է քվեաթերթիկներից մեկը և այն դնի ծրարի մեջ։ Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մայիսի 11-ի նիստում այս մասին ասաց հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։

Որոշումը պայմանավորված է Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով, որով մեծամասնականից անցում կատարվեց համամասնական ընտրակարգին։

 «Քվեաթերթիկի չի ունենալու հետևի հատված, չեն լինելու տարածքային թեկնածուներ, քվեաթերթիկի վրա գրիչ չի օգտագործվելու։ Քվեաթերթիկի վրա ոչ մի նշում չի կատարվելու Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, և ընտրողը իր քվեարկությունը կատարելու է հետևյալ կերպ՝ ուղղակի ընտրելու է քվեաթերթիկներից մեկը և այն դնի ծրարի մեջ»,- հայտնեց Սմբատյանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ «բոլոր այն քվեաթերթիկները, որոնք կպարունակեն ավելորդ նշումներ, գրառումներ, կամ ցանկացած որևէ այլ նշագրում, այդ քվեաթերթիկները ճանաչվելու են անվավեր»։

https://civilnet.am/news/606484/%d6%84%d5%a1%d6%80%d5%b8%d5%a6%d5%a1%d6%80%d5%b7%d5%a1%d5%be%d5%a8-%d5%af%d5%b4%d5%a5%d5%af%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%ab-%d5%b0%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab%d5%bd%d5%ab-7-%d5%ab%d5%b6/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում