Գլխավոր Լրահոս

Նավթի գների անկումը ռիսկային է Հայաստանի համար. Fitch Ratings

Նավթի գների անկումը ռիսկային է Հայաստանի համար. Fitch Ratings

Միջազգային վարկանիշային Fitch Ratings գործակալությունը գտնում է, որ նավթի գների անկումը լուրջ ռիսկեր է պարունակում Հայաստանի համար։ Այն կարող է ազդել Ռուսաստանից Հայաստան կատարվող մասնավոր տրանսֆերտների վրա։

Գործակալության նախօրեին հրապարակված Sovereign Review and Outlook զեկույցում նշվում է, որ եվրոգոտու պարտքային ճգնաժամը բացասաբար է անդրադառնում առաջին հերթին Եվրոպայի զարգացող շուկաներով երկրների վրա։

Ըստ զեկույցի՝ ԱՊՀ պետությունների դեպքում նավթի գների անկումը ռիսկեր է ստեղծում ոչ միայն հումք արտահանող, այլև այն երկրների համար, որոնք արտահանման և դրամական փոխանցումների առումով կախված են Ռուսաստանից։ Զեկույցում հիշատակվում են, մասնավորապես, Հայաստանը և Մերձբալթյան երկրները։

Նշենք, որ Ռուսաստանը Հայաստանի առևտրատնտեսական երկրորդ խոշոր գործընկերն է, որին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրի 23,3%-ը և արտահանման 17%-ը։ Բացի այդ՝ Ռուսաստանին է բաժին ընկնում դեպի Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների մոտ 85%-ը։ Հայաստանի Կենտրոնական բանկի ուսումնասիրություններով՝ Ռուսաստանից կատարվող մասնավոր տրանսֆերտների և նավթի գների միջև առկա է ուղղակի կապ՝ որոշակի լագով։

Նշենք, որ հունիսին համաշխարհային շուկայում Brent տեսակի 1 բարել նավթի գինը նվազել է մոտ 10%-ով։

Եթե մինչև մարտի կեսը նավթի գինը բարձրանում էր, մարտի 15-ին հասնելով առավելագույն $125/1բարել մակարդակի, ապա մինչև հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում առավելագույն այս մակարդակից այն նվազել է $36-ով։ Այսօր 1 բարել նավթը Նյու Յորքի հումքային բորսայում գնանշվում էր $93,12-ին մոտ միջակայքում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում