Գլխավոր Լրահոս

«Հետները զրուցել եմ, հետ են գնացել»․ Հաթերքի գյուղապետը՝ ադրբեջանցիների առաջ գալու մասին

«Հետները զրուցել եմ, հետ են գնացել»․ Հաթերքի գյուղապետը՝ ադրբեջանցիների առաջ գալու մասին

Մայիսի 18-ին համացանցում տեղեկություն տարածվեց, որ Հաթերք և Նարեշտար գյուղերում Ադրբեջանը առաջ է տվել դիրքերը, իսկ Չարեքտարում ադրբեջացիներ են մտել ու կերուխում արել։

ՍիվիլՆեթը կապ հաստատեց Չարեքտար համայնքի ղեկավար Կամո Ցականյանի հետ: 

«Ո՞վ է տարածում այդ լուրերը, ամբողջ օրը այդ հարցով ինձ անհանգստացնում են: Շաբաթ օրվանից մինչև հիմա գյուղում եմ: Սուտ տեղեկություն է: Անմիջապես բնակիչներից եմ հարցրել, նման բան չի եղել», - ասաց գյուղապետը:

Նա ավելացրեց, որ գյուղը վերաբնակեցման շրջան է, պետք չէ կեղծ տեղեկություններով ժողովրդին վախեցնել: 

«Սաղ սուտ ա, ոչ մի բան իրականությանը չի համապատասխանում: Թե ով է նման տեղեկատվություն տարածում՝ չեմ կարողանում գտնել: Մի կրակոց անգամ չի եղել», - Հաթերքում դիրքեր առաջ տալու վերաբերյալ ասաց համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանը: Նա հավելեց, որ պարզապես թեթևակի առաջխաղացում է եղել, հետո հետ են գնացել․ «Հետները զրուցել եմ, իրար հասկացել ենք՝ հետ են գնացել իրենց տեղերը»: 

Հայտարարություն է տարածել Արցախի անվտանգության խորհուրդը՝ հավաստիացնելով, որ Արցախի պատկան կառույցները՝ այդ թվում նաև խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ձևավորված սերտ փոխգործակցության միջոցով, «լիարժեք վերահսկում են Արցախի Հանրապետությունում առկա հրադադարի պայմանները և շփման գծի ներկայիս կոնֆիգուրացիան՝ բնակչության համար շարունակաբար ապահովելով պատշաճ անվտանգային միջավայր»։

Հայկ Ղազարյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում