Գլխավոր Լրահոս

Դոլարը գների վրա չի ազդել

Դոլարը գների վրա չի ազդել

Չնայած հունիսին ազգային արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է մոտ 3%-ով, ստեղծելով գնաճային ճնշումներ, 2012թ. հունիսին՝ նախորդ ամսվա համեմատ, սպառողական շուկայում արձանագրվել է 1,3%-ի գնանկում: Ըստ ԱՎԾ-ի՝ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում նվազել են 2,5%-ով, ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների, համապատասխանաբար, 0,1% և 0,4% հավելաճ:

Սպառողական ապրանքների շուկայում ԱՎԾ-ի կողմից արձանագրված գնանկումը բավական ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ հունիսի 5-ին ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքը անփոփոխ թողնելու մասին հաղորդագրությունում նշվում է. «մայիսին դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը գների մակարդակի վրա կթողնի իր գնաճային ազդեցությունը»: Ստացվում է, որ կա՛մ ԿԲ-ն է սխալվել իր կանխատեսումներում, կա՛մ էլ ԱՎԾ-ում չեն նկատել փոխարժեքի ազդեցությունը գների վրա։

Ուշագրավ է, որ ԿԲ-ի նշած «գնաճային ազդեցությունը» ԱՎԾ-ն արձանագրել է միայն ծառայությունների ոլորտում։ Այսպես. 2012թ. հունիսին 12-ամսյա գնաճը կազմել է 0,7%, այդ թվում՝ պարենային ապրանքների գնանկումը կազմել է 0,9% (մայիսին 12-ամսյա գնանկումը կազմել էր 1%), ոչ պարենային ապրանքների գները աճել են 3,9%-ով (մայիսին 12-ամսյա կտրվածքով գները աճել էին 4%-ով), ծառայությունների սակագները աճել են 1,9%-ով (մայիսին 12-ամսյա գնաճը կազմել է 1,7%)։

Պարենային ապրանքների շուկայում հունիսին՝ մայիսի համեմատ, արձանագրվել է 2,8% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գների 26,7% նվազումը։

Բանջարեղենի, մասնավորապես՝ կանաչ լոբու (գնանկումը՝ 72,9%), կանաչ պղպեղի (գնանկումը՝ 53,7%), վարունգի (գնանկումը՝ 50,7%) գների նվազումը չեզոքացրել է այլ ապրանքախմբերում արձանագրված աճը։ Մասնավորապես՝ մսամթերքի ապրանքախմբում 2012թ. հունիսին՝ 2011թ. հունիսի համեմատ, գրանցվել է 8,1%, իսկ 2012թ. մայիսի համեմատ՝ 0,5% գնաճ։ Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2012թ. հունիսին՝ անցած տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է 0,7%, իսկ 2012թ. մայիսի համեմատ՝ 1,8% գնաճ։ Հացամթերքի գները հունիսին՝ նախորդ ամսվա համեմատ աճել են 0,5%-ով։

Նշենք, որ գնաճը հանդիսանում է միջին ցուցանիշ և հաշվարկվում է 470 անվանում ապրանք-ծառայությունների գների փոփոխությամբ. հաշվի է առնվում նաև դրանց մասնաբաժինը սպառողական զամբյուղում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում