Գլխավոր Լրահոս

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 26 562 մարդ

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 26 562 մարդ

Մայիսի 23-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 26 562 մարդ։ Տեղեկությունը ՍիվիլՆեթին հայտնեցին առողջապահության նախարարությունից։

Հայաստանում COVID-19-ի դեմ կիրառվում է 3 պատվաստանյութ՝ Sputnik-V, AstraZeneca և CoronaVac։

Sputnik-V-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, սոցիալական խնամքի կենտրոնների 18-ից 54 տարեկան բնակիչների և աշխատակիցների համար: Իսկ AstraZeneca-ով և CoronaVac-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում՝ պոլիկլինիկաներում, շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը: Միաժամանակ, գործում են նաև շարժական պատվաստումային խմբեր հանրային վայրերում. Երևանում` Հյուսիսային պողոտա, «Դալմա Գարդեն» մոլ և «Մեգամոլ» առևտրի կենտրոններ, Գյումրու Վարդանանց հրապարակ, Վանաձորի Հայքի հրապարակ, Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ։

Մինչ օրս Հայաստան է ներմուծվել AstraZeneca պատվաստանյութի երկու խմբաքանակ՝ 24 000 և 50 000 դեղաչափ: Հետագայում երկու խմբաքանակով ներկրվել է Sputnik-V, առաջին խմբաքանակը՝ 15 000 դեղաչափ՝ 7 500 մարդու համար, երկրորդ խմբաքանակը՝ 14 000 մարդու համար։ Մայիսի 1-ին Չինաստանը Հայաստանին որպես նվիրատվություն տրամադրել է COVID-19-ի դեմ CoronaVac պատվաստանյութը` 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում