Գլխավոր Լրահոս

Հրապարակվել է «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին տասնյակը

Հրապարակվել է «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին տասնյակը

Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրացուցակի առաջին տասնյակը հետևյալ տեսքն ունի․

1 – Արթուր Վանեցյան

2 – Տարոն Մարգարյան

3 – Աննա Մկրտչյան

4 – Իշխան Զաքարյան

5 - Հայկ Մամիջանյան

6 - Թագուհի Թովմասյան

7 - Տիգրան Աբրահամյան

8 - Մարտուն Գրիգորյան

9 - Թեհմինա Վարդանյան

10 - Արման Սահակյան

Հարցին, թե ինչու Արմեն Աշոտյանը և Էդուարդ Շարմազանովը չեն ընդգրկվել ցուցակում, ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում դաշինքի երրորդ համար Աննա Մկրտչյանը պատասխանեց․ «Նրանք բազմիցս ասել են, թե ինչու ներառված չեն ցուցակներում՝ նշելով, որ դա իրենց ցանկությունն է։ Նրանք ակտիվ ներգրավված են դաշինքի աշխատանքներում, և ինչպես մեր կարգախոսում է ասվում՝ «ակտիվ կպել են գործին»»։

Ավելի վաղ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակները հրապարակել էին «Հայաստան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում