Գլխավոր Լրահոս

Զորքերը վերադառնան ելման դիրքեր, Սոթք-Խոզնավար հատվածում տեղակայվեն դիտորդներ․ Փաշինյանի առաջարկը

Զորքերը վերադառնան ելման դիրքեր, Սոթք-Խոզնավար հատվածում տեղակայվեն դիտորդներ․ Փաշինյանի առաջարկը

Մայիսի 27-ին գումարված՝ Անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց սահմանային իրավիճակի հանգուցալուծման առաջարկ։

«Պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինված ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանան սահմանից։ Առաջարկում ենք, որ այդ տարածքներից վերադառնան մշտական տեղայայման վայրեր։ Սահմանագծի երկայքնով տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքից մինչև Սյունիքի մարզի Խոզնավար համայնքների միջև ընկած հատվածի մասին է խոսքը։

«Հաջորդ փուլում սկսվում է սահմանային կետերի ճշգրտման աշխատանքը։ Միջազգային հովանու ներքո տեղի ունենա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք։ Այս պլանը մերժելու պատճառ չկա։ Սա պաշտոնական առաջարկ է՝ ուղղված Ռուսաստանին, Ադրբեջանին, Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրներին»,- նշեց Փաշինյանը։

***

Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Փոխհրաձգության հետևանքով հայ զինծառայող էր զոհվել։

Մայիսի 27-ի առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈւ վեց զինծառայող։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում