Գլխավոր Լրահոս

Հաստատվել է կորոնավիրուսի 108 նոր դեպք, մահացել է 7 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսի 108 նոր դեպք, մահացել է 7 մարդ

Հայաստանում մայիսի 31-ին կատարվել է 3 280 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 108 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 3,2 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 221 մարդ։ Գրանցվել է մահվան 7 դեպք։

Հունիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222 778 դեպք, որոնցից 213 429-ն` առողջացած, 4 445-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3 822 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 087 240 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 74-րդ տեղը՝ 222 778 դեպքով։ Վրաստանը գտնվում է 56-րդ տեղում՝ 343 963 դեպքով, Ադրբեջանը 57-րդ տեղում է՝ 333 956 դեպքով, Թուրքիան 5-րդ տեղում է՝ 5 249 404 դեպքով, Իրանը 13-րդ տեղում է՝ 2 913 136 դեպքով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում