Գլխավոր Լրահոս

Հաստատվել է կորոնավիրուսի 108 նոր դեպք, մահացել է 2 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսի 108 նոր դեպք, մահացել է 2 մարդ

Հայաստանում հունիսի 2-ին կատարվել է 2 856 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 108 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 3,7 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 235 մարդ։ Գրանցվել է մահվան 2 դեպք։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 086 է:

Հունիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222 978 դեպք, որոնցից 213 813-ն` առողջացած, 4 448-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3 631 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 093 012 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 74-րդ տեղը՝ 222 978 դեպքով։ Վրաստանը գտնվում է 56-րդ տեղում՝ 346 150 դեպքով, Ադրբեջանը 57-րդ տեղում է՝ 334 288 դեպքով, Թուրքիան 5-րդ տեղում է՝ 5 263 697 դեպքով, Իրանը 13-րդ տեղում է՝ 2 935 443 դեպքով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում