Գլխավոր Լրահոս

Սյունիքում ավելացվել է ռուսական սահմանապահ զորքերի թվակազմը. Սերգեյ Կոպիրկին

Սյունիքում ավելացվել է ռուսական սահմանապահ զորքերի թվակազմը. Սերգեյ Կոպիրկին

Սյունիքում ավելացվել է ռուսական սահմանապահ զորքերի թվակազմը․ այդ մասին հունիսի 3-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Զորակազմի ավելացման նպատակն է Հայաստանի հարավային մարզի անվտանգության ապահովումը: 

«Ռուսաստանի Դաշնությունն իր դաշնակցային պարտավորությունների կատարման շրջանակում զգալի ներդրում է կատարում եղբայրական Հայաստանի անվտանգության ապահովման գործում», - ասել է դեսպանն ու հավելել, որ ռուսական սահմանապահ զորքերի ավելացման համար արդեն հատկացվել են զգալի նյութատեխնիկական և ֆինանսական ռեսուրսներ՝ նրանց գործունեությունն ապահովելու համար։

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հունիսի 2-ից գնտվում է Սյունիքի մարզում, որտեղ երկու շաբաթ առաջ այցելել էին Հայաստանում հավատարմագրված՝ ԵՄ երկրների դեսպանները:

Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ հանդիպմանը, ինչպես հայտնում են ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից, քննարկել է Հայաստանի հարավային տարածաշրջանում իրավիճակը, այդ թվում՝ իրավիճակը սահմանամերձ շրջաններում։

Մելիքսեթ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և ՌԴ ղեկավարությանը 2020թ. աշնանը պատերազմը դադարեցնելու ու հետպատերազմական վերականգնման գործում «հետագա անգնահատելի ներդրման համար»: Մարզպետը բարձր է գնահատել տարածաշրջանում ռուս սահմանապահների ծառայությունը։

https://civilnet.am/news/609272/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%BD%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D6%84%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%B8%D5%B2%D5%A5%D6%80-%D5%A7-%D5%BF%D6%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6/

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Ռուսաստանի սուբյեկտների հետ Սյունիքի մարզի համագործակցության ընթացիկ վիճակին և ընդլայնման հեռանկարներին: Քննարկվել են Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման հրատապ հարցեր: ՌԴ դեսպանը վստահեցրել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել տարածաշրջանի տնտեսական ներուժի իրացմանը, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում:

Կոպիրկինն այս համատեքստում նշել է զբոսաշրջության ոլորտում ռուսական կապիտալի տեսանելի ներկայությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի կառույցների գծով Ռուսաստանի կողմից իրականացվող նախագծերի ֆինանսավորումը, որոնք ուղղված են բնակչության տարբեր խմբերի և տնտեսության բոլոր ճյուղերի աջակցությանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում