Գլխավոր Լրահոս

Օրենքից դուրս օրենքներ

Օրենքից դուրս օրենքներ

Վահե Ավետյանի սպանությունը առավել ակնառու դարձրեց Հայաստանում առկա խորը համակարգային ճգնաժամը: Իշխանական համակարգն իր սահմանած խաղի կանոններով պարզապես խորացնում է քաղաքացիների և իշխանության միջև գոյություն ունեցող անդունդը, ավելին՝ այդ խաղի կոնոնները խժռում են սեփական քաղաքացիներին:

Խնդիրը այստեղ մեկ օլիգարխի շրջապատի սանձարձակ պահվածքը և իրենց օրենքից վեր դասելը չէ: Այն ավելի խորն է: Պետության բարձրագույն և պատասխանատու պաշտոնները զբաղեցնող անձինք և նրանց կողմից հովանավորվողները ՀՀ օրենքներից և Սահամանադրությունից դուրս ստեղծել են սեփական խաղի կաննոները և առաջնորդվում են բացառապես դրանցով: Օրենքներով ստիպված են առաջնորդվել միայն սովորական քաղաքացիները: ՀՀ քաղաքացին անհավասար պայմաններում պայքարում է օրենքի և օրինականության համար:

Օրինաչափորեն, Վահե Ավետյանի ողբերգությունից զայրացած քաղաքացիների բողոքը ուղղված է առաջին հերթին Ռուբեն Հայրապետյանի և նրա շրջապատի դեմ: Ուղղված է նրան հրապարակային աջակցություն հայտնող Սերժ Սարգսյանի դեմ, որը խորհրդարանական ընտրություններին անձամբ քարոզում էր, որ Հայրապետյանի տեսակը դառնա ժողովրդի «ընտրյալ»: Անվիճելի է, որ «Հարսնաքարի» ոճրագործները պետք է պատասխանատվություն կրեն օրենքի ողջ խստությամբ, միաժամանակ՝ բարոյական պատասխանտվության պետք է ենթարկվեն իշխանության ամենաբարձր էշելոններում հանգրվանածները, քանզի նրանց կողմից խրախուսվող բռնության և անօրինականության միջավայրն է խժռել Վահե Ավետյանին, և այդ միջավայրը մեծ պոտենցիալ ունի շատերին խժռելու:

Մարդուն անասնաբար ծեծողները ներքուստ համոզված են եղել, որ իրենք վեր են կանգնած օրենքից, քանի որ իրենց «տերը» իր հերթին արտոնյալ է, որովհետև սերտ հարաբերություններ ունի իշխանության ամենաբարձր օղակների հետ:

Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆը, տեղի տալով հասարակական ճնշմանը, հրաժարական տվեց այն բանի համար, որ կապեր էր ունեցել հարուստ գործարարների հետ և նախագահ դառնալուց առաջ 500 հազար եվրոյի արտոնյալ վարկ էր վերցրել: Հենց սրա շնորհիվ է, որ Գերմանիայում նախագահին կամ կանցլերին օլիգարխներ չեն շրջապատում, իսկ նրանց «ախրանիկներն» էլ քաղաքացիների գանգերը չեն փշրում:

Առանց լուրջ լրագրողական հետաքննություն անցկացնելու՝ կարելի է ասել, որ ՀՀ գործող նախագահի շրջապատում բազմաթիվ մարդիկ կան, որոնք անձամբ կամ իրենց «ախրանիկների» միջոցով պատրաստ են բազմաթիվ գանգեր փշրել՝ համոզված լինելով, որ չեն պատժվելու: Խաղի կանոնները փոխելու և ՀՀ քաղաքացիներին պաշտպանելու համար պետք է պայքարել իշխանության բարոյահոգեբանական տեսակը փոխելու և երկրում օրենքի իշխանություն հաստատելու համար:

Հ.Գ.

Տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանի հետ Կիև էր մեկնել նաև Ռուբեն Հայրապետյանը ՝ դիտելու Եվրո-2012-ի եզրափակիչը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում