Գլխավոր Լրահոս

Ծաղկաձորում Marriott կբացվի

Ծաղկաձորում Marriott կբացվի

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Իշխան Կարապետյանը և Marriott International Inc ընկերության Միջազգային հյուրանոցային զարգացման եվրոպական մասի տնօրեն Տուոմաս Լաակսոն այսօր համաձայնագիր են կնքել, ըստ որի՝ «ՀայՌուսգազարդին» պատկանող Ծաղկաձորի «Ադիգազ» հանգստյան տան կառավարումը կանցնի Marriott ընկերությանը, և համալիրը կկրի Tsaghkadzor Marriott Hotel անվանումը:

«ՀայՌուսգազարդի» տարածած հաղորդագրությունում նշվում է, որ «Ադիգազ» հանգստյան տան վերակառուցման ծրագրի շրջանակում միջազգային ստանդարտներին համապատասխան հյուրանոցային համալիր կառուցելու որոշման արդյունքում դեռ 2011թ. ապրիլի 13-ին «ՀայՌուսգազարդի» և Marriott International ընկերության Luxury Hotels International Management Company B.V.-ի միջև կնքվել էր «Մտադրությունների մասին հուշագիր»՝ «Ադիգազ» հանգստյան տունը վերակառուցելու և Marriott միջազգային բարձրակարգ հյուրանոցային ցանցին միավորելու վերաբերյալ:

««ՀայՌուսգազարդ» ՓԲԸ և Marriott International Design and Construction Services (MIDCS) ընկերության միջև կնքված Միջանկյալ խորհրդատվական ծառայությունների համաձայնագրով նախատեսվում է հյուրանոցի վերակառուցումը իրականացնել Marriott միջազգային բարձրակարգ հյուրանոցային բրենդի չափանիշներին համապատասխան»,- ասված է հաղորդագրությունում:

Իշխան Կարապետյանը հայտարարել է, որ նախագիծը կյանքի է կոչվել «Գազպրոմ» ընկերության գործուն և իրական աջակցության արդյունքում: Իր հերթին, Marriott International Inc ընկերության Միջազգային հյուրանոցային զարգացման եվրոպական մասի տնօրեն Տուոմաս Լաակսոն ասել է, որ այս նախագծի միջոցով Marriot ընկերությունն ընդլայնում է իր հնարավորությունները տարածաշրջանում, մասնավորապես՝ Հայաստանում:

Ըստ հաղորդագրության՝ հյուրանոցային համալիրի բացումը նախատեսվում է 2012թ. սեպտեմբերին: Այն ունի ավելի քան 100 համար:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում