Գլխավոր Լրահոս

Կառավարությունում հիշել են «Վանաձոր-Քիմպրոմ»-ի մասին

Կառավարությունում հիշել են «Վանաձոր-Քիմպրոմ»-ի մասին

Կառավարությունը հերթական անգամ հիշել է «Վանաձոր-Քիմպրոմ» քիմիական գործարանին։ Եթե 2009թ. վարչապետ Տիգրան Սարգսյանն էր խոստանում օժանդակել գործարանին՝ պարարտանյութերի արտադրության հարցում, ապա այսօր նման ցանկություն առաջացել է էներգետիկայի և բնական պաշարների ու գյուղատնտեսության նախարարների մոտ։

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով պատրաստակամություն են հայտնել օժանդակել «Վանաձոր Քիմպրոմ»-ին՝ քիմիական պարարտանյութերի արտադրությունը վերսկսելու հարցում:

Ըստ գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության՝ «Վանաձոր-Քիմպրոմ»-ը պատրաստակամություն է հայտնել կազմակերպել «Կարբամիդ», «Ամոնիումի սուլֆատ» ազոտական պարարտանյութերի արտադրություն։

Հիշեցնենք, որ դեռ 2009թ. հունիսին «Վանաձոր-Քիմպրոմ» կատարած այցի ժամանակ Տիգրան Սարգսյանը հայտարարում էր, էե գյուղնախարարությունը մշակել է համալիր մի ծրագիր, որը հնարավորություն կտա պլանավորել գյուղատնտեսության զարգացումը սեփական պարարտանյութերի հիմքի վրա։ «Մոտակա տարիների ծրագրերն այնպես պետք է մշակվեն, որ գյուղացիներն օգտագործեն հիմնականում տեղական պարարտանյութերը»,- ասել էր վարչապետը։

Նշենք, որ 2009թ. «Վանաձոր Քիմպրոմ»-ը փորձ ցիկլով թողարկում էր օրական 1 տոննա կալիումական պարարտանյութ, որն անվճար բաժանվում էր տարբեր համայնքների հողագործների: Ընկերությանն անհրաժեշտ էր շուրջ $4 մլն-ի ներդրում, ինչի արդյունքում հնարավոր կլիներ տարեկան արտադրել 30 հազ. տոննա կարբամիդ և 30 հազ. տոննա կալիումական պարարտանյութ:

Նշենք նաև, որ «Վանաձոր-Քիմպրոմ»-ում կալիումական պարարտանյութի արտադրությունը սահմանափակվեց փորձնական ծավալներով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում